Սեպտեմբեր ամսվա պրեմիերաները

Աշունը հարուստ է լինում կինոպրեմիերաներով: Նախորդ ամսվա պրեմիերաները դիտելուց հետ, այս ամիս ևս առանձնացրել ենք օրիգինալ և հետաքրքիր սերիալներ:


Լեգո Աստղային պատերազմներ. Գալակտիկայի վերակառուցում
(Lego Star Wars: Rebuild the Galaxy) – սեպտեմբեր 13

Ինչեր ասեց, որ չես կարող պատրաստել սեփական երևակայությամբ և գույնզգույն խորանարդիկներով: Լեգո կոնստրուկտորները երեխաներին հնարավորություն տալիս են բացի նախատեսված հրահանգների ընթացակարգից, ստեղծել լիովին այլ բան: Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ լավ հերոսները դառնաին վատը, իսկ վատերը՝ լավ: Հենց այսպիսի իրականության մեջ է հայտնվում մեր մուլտֆիլմի գլխավոր հերոսը:

Սիգ Գրիբլինգը, ում հնչյունավորել է Գեյտեն Մատարացցոն (Stranger Things), հասարակ մի տղա է, ով գտնում է առեղծվածային մի արտեֆակտ, որի արդյունքում հայտնվում է ալտերնատիվ հեռու հեռու Գալակտիկայում: Օրինակ՝ էվոկաները այնտեղ որսորդներ են, սիթխերը` լույսի ասպետներ: Սիգը փորձում է գլուխ հանել նոր իրականությունից և միաժամանակ պատմում է զարմացած Լյուկ Սքայուոկերին (Մարկ Հեմիլլ), թե ինչպիսի անհավանական կյանք է նա ապրել ալտերնատիվ իրականությունում:

Դժվար է հավատալ, որ արդեն 25 տարի է, ինչ սկսվել է “Lucas Film”-ի և “Lego Group”-ի նորարարական համագործակցությունը: Այս ընթացքում “Lego Star Wars”-ը ոգեշնչել է մեր հաճախորդներին, զարգացնելով երևակայությունը: Հենց այսպիսի խաղային ոգով ենք մենք սկսում «Գալակտիկայի վերակառուցումը» մուլտսերիալի աշխատանքները: Այսպիսի անհավանական բաներ կարող են կատարվել միայն այն ժամանակ, երբ միավորվում են երկու ստեղծագործ բրենդներ - նշում է սերիալի պրոդյուսեր Ջեյմս Վոնը:

Այս ամենը մենք կարող ենք տեսնել ի շնորհիվ Բենջի Սամիթի և Դեն Հերնանդեսի, որոնք վերջերս աշխատում էին «Նինջա կրիաներ. Մուտանտների խառնաշփոթ» մուլտֆիլմի վրա (Նինջա կրիաներ մուլտֆիլմի թրեյլերը):

Հումորային մուլտսերիալի տևողությունը 4 ժամ է:

Օգոստոս ամսվա պրեմիերաները


Ագաթա (Agatha All Along) – սեպտեմբեր 18

“WandaVision” սերիալի սփինոֆը պատմելու է Վանդայի և Վիժնի հետաքրքրասեր հարևանուհու՝ քողարկված հզոր վհուկ Ագաթա Հարքնեսսի (Քեթրին Հան) մասին: Դեռահաս Բիլին (Ջո Լոկ) ազատում է վհուկին Վանդայի կախարդությունից և փոխարենը խնդրում է վերցնել իր կախարդական «Վհուկի ուղի»-ն կոչվածը: Հանկարծակի գործընկերները ընկնում են ճանապարհ: Եթե Ագաթան ողջ մնա, ապա որպես մրցանակ կստանա իր կորցրած ընդունակությունները:

Սերիալում նկարահանվել են Օբրի Պլազան Ռիոն՝ հզոր կախարդի դերում և Փեթթի ԼյուՊոնը՝ հին վհուկի դերում, ով կարողանում է գուշակել ապագան:

Սերիալի շոուրաներն է Ժակլին Շեֆֆերը` “WandaVision” սերիալի սցենարիստը: Ռեժիսոր՝ Գանջա Մոնտեյրու, ով աշխատել է Թիմ Բարթոնի հետ «Ուենսդեյ» սերիալի ժամանակ (Թիմ Բարթոնի Wednesday սերիալի թրեյլերը) և Ռեյչել Գոլդբերգը (GenV – դիտե՛լ “The Boys”-ի սերիալի սփինոֆ՝ GenV թիզերը):

Երկար ընդմիջումից հետո սա Մարվելի առաջին սերիալն է, որը բաղկացած է 9 մասից: Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին Դիսնեյ+ սթրիմինգային ալիքով: Պրեմիերայի օրը ներկայացրել են միանգամի երկու սերիա:

Հիշեցնենք, որ սերիալի վերնագիրը մի քանի անգամ փոփոխվել է: Սերիալի մասին առաջին անգամ պաշտոնապես հայտարարվել է դեռևս 2022 թվականին` Disney Day միջոցառման ժամանակ:

Disney Plus Day – անհավանական անոնսների հրավառություն


Պինգվին (Penguin) – սեպտեմբեր 19

Սերիալը պատմում է քրեական հեղինակություն Օսվալդ Կոբբլպոտի մասին՝ Պինգվին կեզծանունով (ով ունի հատուկ սեր դեպի «մահացու անձրևանոցները»), համարվում է Գոթեմ հանցավոր քաղաքի գլխավոր «խաղացողներից» մեկը: Սերիալի դեպքերը տեղի են ունենում «Բեթմեն» ֆիլմի իրադարձություններից հետո, երբ Պինգվինը կենտրոնանում է իշխանության զավթման վրա: Ծրագիրը իրականացնելու համար Պինգվինը ստիպված է գնալ վտանգավոր համագործակցությունների, որպեսզի կոշտ եղանակով հեռացնի հակառակորդներին:

Հանցավոր աշխարհի «թագավոր» Կարմայն Ֆալկոնեն մեռած է և Կոբբլպոտը լի է վճռականությամբ, որպեսզի զբաղեցի «ազատ տեղը»: Սակայն ոչ միայն Պինգվինն է ցանկանում զբաղեցնել այդ տեղը, Գոթեմի փողոցներում՝ իշխանության համար հասունանում է նոր մարտ: Միևնույն ժամանակ Սոֆիա Ֆալկոնեն (Միլիոտի)՝ կրիմինալ հանցախմբի ղեկավար Կարմայն Ֆալկոնեի դուստրը, 10 տարի անց դուրս է գրվում «Արկհեմ» հոգեբուժարանից և պատրաստվում է պայքարել Պինգվինի դեմ՝ քաղաքի ղեկավարման համար:

Սերիալի իրական տոնը ոչ կոմիքսային է, այստեղ չկան սուպեր հերոսներին բնորոշ կոստյումներ կամ թիկնոցներ: Փոխարենը կա իրական մռայլ մթնոլորտ, որը իր մոտեցմամբ հիշեցնում է կրիմինալ դրամա, ինչպիսին են «Սոպրանոների կլանը» և «Օզարկ»-ը: Սերիալը արժանացել է գովեստի խոսքերի, քանի որ հեղինակները չեն տարվել ֆան-սերվիս ինտեգրելով:

Ի դեպ սերիալում չենք տեսնելու Բեթմենին, որի մասին նշում է ռեժիսոր Մեթթ Ռիվզը:

Մենք գիտենք, որ սերիալի իրադարձությունները տեղի են ունենում Բեթմենի աշխարհում – ասում է ֆիլմի պրոդյուսեր Լորեն Լեֆրանկը:

Դերերում Քոլլին Ֆարել, Քրիսթին Միլիոտի, Ռենզի Ֆելիզ և Մայք Մարինո:

Քոլլին Ֆարելի դերասանական խաղը «Բեթմեն» ֆիլմում, բարձր էր գնահատվել կինոքննադատների և հանդիսատեսի կողմից: Նրա դերասանական խաղը ևս մեկ անգամ կարող ենք վայելել սեպտեմբերի 19-ին: Սերիալը բաղկացած է 8 մասից: HBO ընկերությունը ցուցադրելու է շաբաթական մեկ սերիա:

Մեթ Ռիվզի նոր Բեթմենը կլինի եռապատում