Disney Plus Day – անհավանական անոնսների հրավառություն

Նոյեմբերի 12-ին Disney+ սթրիմինգային ալիքը իր ստեղծման երկրորդ ամյակը նշեց մեծ միջոցառումով: Միջոցառումը կոչվում էր “Disney Plus Day”, որտեղ ընկերությունը ներկայացրեց անհավանական նոր պրոյեկտներ:

Բեյմաքս - Baymax

Առաջին հերթին ներկայացրեցին <<Հերոսների Քաղաքը>> մուլտֆիլմի սփինոֆ մուլտսերիալը բարի և փափուկ ռոբոտ Baymax-ի մասին: Համացանցում արդեն հայտնվել է մուլտսերիալի առաջին թիզերը:

Պրեմիերան սպասվում է 2022 թվականին:

Սառցե դարաշրջան. Վայրի Բակի արկածները - The Ice Age. Adventures of Buck Wild

Երկրորդ անիմացիոն անակնկալը <<Սառցե դարաշրջանը>> լիամետրաժ մուլտֆիլմի 4-րդ մասն էր՝ <<Սառցե դարաշրջան. Վայրի Բակի արկածները>> - “The Ice Age. Adventures of Buck Wild”: Լասկի Բակը ծանոթ է մեզ մուլտֆիլմի երրորդ մասից, ով արդեն հին հերոսների հետ միասին կխիզախի կանգնեցնել դինոզավրերի ժամանակաշրջանը:

Մուլտֆիլմի պրեմիերան սպասվում է 2022 թվականի Հունվարի 28-ին:

Պինոկիո - Pinocchio

Ռոբերտ Զեմեկիսի Պինոկիո կինոէկրանավորումը արդեն ունի պաշտոնական տարբերանշան և դերասանական կազմ: Ֆիլմում մասնակցություն կունենան դերասաններ Թոմ Հենքսը, Սինթի Ռեվուն և Լյուկ Էվանսը, իսկ տիկնիկային կերպարներին իրենց ձայները կնվիրեն Բենջամին Էյվան Էիսվորդը, Ջոժեֆ Գորդոն Լեվիթը, Կիգան Մայքլ Քեյը և Լորեն Բական:

Ֆիլմի պրեմիերան սպասվում է հաջորդ տարի աշնանը: 

Չիպը և Դեյլը - Chip'n Dale

Ներկայացրեցին նաև մեր մանկության սիրելի սկյուռիկներին՝ Չիպին և Դեյլին, որոնց կմարմնավորեն Ջոն Մալոնին և Էնդի Սեմբերգը նոր լիամետրաժ ֆիլմում: Ինչպես Պինոկիոն, այնպես Չիպը և Դեյլը լինելու են հիբրիդային նախագծեր, որտեղ կենդանի նկարահանումները կլինեն համատեղած համակարգչային անիմացիայով:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2022 թվականի գարնանը: 

Մեքենաները - Cars on the Road

Պիքսար ընկերությունը նույնպես ուրախացրեց միանգամից երկու անիմացիոն սերիալներով: Առաջինը բազմասերիանոց մուլտսերիալը հայտնի ավտոմեքենաների մասին մուլտֆիլմի շարունակությունն է <<Մեքենաները>> - “Cars on the Road” վերնագրով: Մուլտսերիալը կպատմի Կայծակ Մաքուինի և Մետրի մասին, որոնք կճանապարհորդեն ողջ Ամերիկայով: Դատելով մուլտֆիլմի կոնցեպտներից, մեզ սպասվում է ճանապարհորդություն <<Խելահեղ Մաքսը>> ֆիլմի ոճով:

Հաղթիր կամ պարտվիր - Win or Lose

Երկրորդ մուլտսերիալը կոչվում է <<Հաղթիր կամ պարտվիր>> (Win or Lose) և այն կպատմի սոֆթբոլի առաջնության մասին:

Կենդանապոլիս - Zootopia

<<Կենդանապոլիս>> մուլտֆիլմը նույնպես կունենա շարունակություն մուտլսերիալի տեսքով <<Կենդանապոլիս +>> անվանմամբ:

Իքս մարդիկ 97 - X-Men 97

Այնուհետև ներկայացրեցին Marvel ընկերության պրոյեկտները: Առաջին անոնսը ուրախացրեց հատկապես <<հին դպրոցի>> սիրահարներին, քանի որ սպասվում է X-Men 97 մուլտսերիալի շարունակությունը, որը տեղի կունենա 2023 թվականին: Անգամ մուլտֆիլմի անվանումն է հիշեցնում, թե որ թվականին է ավարտվել օրիգինալ սերիալը: Սակայն դեռ հայտնի չէ արդյոք նախագցի վրա կաշխատեն օրիգինալ սերիալի ստեղծողները:

Ես Գրուտն եմ - I’m Groot

Մարվել ընկերությունը հայտարարեց նաև “What If…?” մուլտսերիալի երկրորդ եթերաշրջանի և Փոքրիկ Գրուտի մասին պատմող <<Ես Գրուտն եմ>> (I’m Groot) մուլտսերիալները, որտեղ կարող ենք տեսնել, թե ինչպես է փոքրիկ Գրուտը մեծանում:

Marvel Zombies

Ներկայացրեցին նաև “Marvel Zombies” մուլտսերիալը, որը ստեղծվել է կոմիքսների հիման վրա: Ի դեպ զոմբիների մասին պատմող սերիան մենք տեսել էինք “What If…?” մուլտսերիալի 5-րդ սերիայում:

SpiderMan – Freshman Year

Իսկ գլխավոր անակնկալը ինչպես միշտ ներկայացրեցին ամենավերջում՝ “SpiderMan – Freshman Year” անվանմամբ առանձին մուլտսերիալ նվիրված <<Սարդ Մարդ>>-ուն, որը կներկայացնի Պիտեր Պարկերի նախապատմությունը: Գլխավոր առանձնահատկությունը կլինի վիզուալ ոճը, որն ոգեշնչված է “SpiderMan”-ի վաղ կոմիքսներից:

Լուսնային Ասպետը – Moon Knight

Մուլտսերիալների անոնսներից հետո Մարվել ընկերությունը ներկայացրեց <<Լուսնի Ասպետը>> ֆիլմի առաջին թրեյլերը Օսկար Այզեքի գլխավոր դերակատարմամբ, որի տեսքը շատ մռայլ և դաժան է: Այսպիսի կոպտությունը բացատրվում է հերոսի հոգեբանական խնդիրներով, քանի որ նա տառապում է անձի դիասոցիատիվ խանգարումով:

<<Լուսնային Ասպետը>> նոր արկածային սերիալ է, որի հերոսը ճանապարհորդում է ամբողջ աշխարհով և բազմաթիվ անձերից, ովքեր ապրում են իր ներսում, ներքաշվում են աստվածների մահացու պատերազմների մեջ:

She Hulk

Նոր կինոսերիալ է նաև “She Hulk”-ը, որտեղ ներկայացրեցին գլխավոր հերոսուհուն կանաչ մուտանտի տեսքով և Բրյուս Բեններին, ինչպես Հալկի դերում <<Վրիժառուները>> ֆիլմի կերպարով, այնպես էլ մարդակերպ: Դատելով կադրերից Բրյուսը իր զարմիկի հետ կատարում էր փորձեր, իր սուպեր հնարավորությունները բացահայտելու համար:

Երկաթե Սիրտը - Iron Heart

Մարվել ընկերությունը ներկայացրեց նաև սերիալ Ռունի Ուիլիամսի մասին՝ <<Երկաթե Սիրտը>> (Iron Heart), որին կմարմնավորի ինչպես արդեն սպասելի էր Դոմինիկ Տորենտը:

ECHO

Անակնկալ անոնսներից էր նաև խուլ և համր հերոսուհի Մայա Լոպեսի մասին պատմող նոր սերիալը: Սերիալի վերնագիրը ECHO է, որն էլ հանդիսանում է հերոսուհու կեղծանունը: Գլխավոր հերոսուհուն կմարմնավորի խուլ և համր դերասանուհի Ալլա Կոքսը, որին կներկայացնեն առաջին հերթին <<Բազեի աչքը>> (Hawkeye Հ.Գ. այո հայերեն տարբերակը փոքր ինչ այլ է հնչում ի տարբերություն օրիգինալի) սերիալում, այնուհետև 2022 թվականի Մայիս ամսին արդեն առանձին հեռուստասերիալում: Ըստ կոմիքսների հենց նա է ռոնինի կերպարով նորից միավորում <<վրիժառուներին>>:

Ներկայացրեցին նաև  "Agatha - House of Harkness", "Secret Invasion" և "Ms. Marvel" սերիալները:

Անոնսները բազմազան էին, մենք ներկայացրեցինք ամենասպասված և սիրված նախագծերը: