Թիմ Բարթոնի Wednesday սերիալի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 17.08.2022
Նեթֆլիքս ընկերությունը ներկայացրեց այս տարվա գլխավոր էքսկլյուզիվներից՝ “Wednesday” սերիալի թրեյլերը: Սա Թիմ Բարթոնի առաջին սերիալն է <<Ադամս ընտանիք>>-ի մասին:
Սերիալը պատմում է Ուենսդի Ադամսի մասին, թե նա ինչպես է ընդունվում Նեվերմոր ուսումնական ակադեմիա, որտեղ սովորում են իր նման <<տարօրինակները>>: Ակադեմիայի անդորրը խաթարվում է, երբ տեղի են ունենում խորհրդավոր սպանությունների շարք: Նա պետք է բացահայտի սպանությունները և իր ծնողների գաղտնիքները:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Սերիալը համեմված է սև հումորով, սարսափով և Թիմ Բարթոնի ոճային մթնոլորտով: Գլխավոր դերերում են Ջեննա Օրտեգան, Քեթրին Զետա-Ջոնսը, Քրիսթինա Ռիչին, Լուիս Գուսմանը և այլոք:
Սերիալի պրեմիերան տեղի է ունենալու աշնանը՝ Հելոունի ժամանակ: