Օգոստոս ամսվա պրեմիերաները
-
Նորություններ
- հրապարակվել է 10.08.2024
Սովորաբար օգոստոսը համարվում է պասիվ ամիս, կապված պրեմիերաների հետ, սակայն այս տարի փոքր-ինչ այլ է: Մենք փորձել ենք առանձնացնել առավել հետաքրքիր և սպասված նախագծերը:
Բեթմեն. Թիկնոցով խաչակիրը
(Batman: Caped Crusader) – օգոստոս 1
DC կինոընկերությունը ընդլայնում է իր սահմանները “Warner Bros.”-ից դուրս:
“Amazon Prime” սթրիմինգային ալիքով դուրս է եկել նոր մուլտսերիալ Բեթմենի մասին, որը կապված չէ Ջեյմս Գանի DC-ի նոր ֆիլմաշարի հետ` ոչ Խոակին Փենիքսի Ջոկերի և ոչ էլ Ռոբերտ Փաթինսոնի Բեթմենի հետ: Մուլտսերիալի անիմացիոն ոճը հիշեցնում է նոստալգիկ “Batman: The Animated Series”-ը:
Դեպքերը տեղի են ունենում անցած դարի 40-ականերին, երբ սևազգեստ հերոսը նոր էր հայտնվել կոմիքսներում: Հանդիսատեսին կներկայացնեն Գոթեմի պաշտպանի առաջին արկածները՝ ավելի մռայլ և լուրջ, քան օրիգինալ գրֆիկական նովելներում: Տարբեր սերիաներում հանդիպում են ծանոթ կերպարներ, ինչպիսին Cat-Woman-ն է, այնպես էլ մոռացված դեմքեր՝ լրագրողուհի Վիկկի Վեյլ, ով հայնի է 90-ականների ֆիլմերից: Մուլտսերիալը կենտրոնանում է Clayface կերպարի վրա, թե ինչպես է նա դառնում առաջին եթերաշրջանի գլխավոր հակահերոսը:
Այս անգամ պատմությունը ենթարկվել է մի շարք փոփոխությունների, հակահերոսին ներկայացնում են անհաջողակ դերասանի կերպարում, ով դառնում է թմրանյութերից կախված, ինչը «օգնում» է վերամարմնավորել տարբեր կերպարների: Հեղինակները նուարային միջավայրում ավելացրել են ավելի շատ միստիկա և դրամա:
Անիմացիոն նոր նախագծի հեղինակները աշխատել են Բեթմենի «Խավարի ասպետը» տարբեր էկրանավորումների ժամանակ: Մուլտսերիալի պրոդյուսերից է Մեթթ Ռիվզը (ով Բեթմենի մասին պատմող վերջին ֆիլմի ռեժիսորն է), Բրյուս Թիմը (Բեթմենի մասին պատմող 90-ականների մուլտսերիալի հեղինակներից մեկը), Ջեյմս Թաքերը (DC ընկորության գլխավոր սցենարիստներից մեկը) և Ջեյ Ջեյ Աբրամսը:
Նուարային մուլտսերիալ Բեթմենի մասին Մեթ Ռիվզի և Ջ.Ջ. Աբրամսի կողմից
Նինջա կրիաներ. Պատմություն
(Tales of the Teenage Mutant Ninja Turtles) – օգոստոս 9
Այնպես է ստացվել, որ օգոստոս ամիսը հարուստ է անիմացիոն նախագծերով: «Նինջա կրիաներ. Մուտանտների խառնաշփոթ» մուլտֆիլմը դարձել է նախորդ տարվա սենսացիաներից մեկը, որը գրավել է հանդիսատեսին իր անիմացիոն նորարար մոտեցումով: Մուլտֆիլմի հաջողությունը ապահովեց պատմության շարունակության կանաչ լույս (Նինջա կրիաներ մուլտֆիլմը կունենա շարունակություն և մուլտսերիալ): Նոր մուլտսերիալը լինելու է կամուրդ հիմնական մուլտֆիլմի առաջին և երկրորդ մասերի միջև: Մուլտսերիալի պրեմիերան եղել է Paramount+ սթրիմինգային ալիքով:
Ի տարբերություն հիմնական մուլտֆիլմի, մուլտսերիալում կերպարների անիմացիան ավելի պարզեցված է, ինչը զգալի հեշտացրել է անիմատորների աշխատանքը: Այնպես, որ այս դեպքում պետք չէ սպասել այնպիսի դինամիկ էքշն, ինչպիսին օրիգինալ մուլտֆիլմում էր:
Մուլտսերիալում հեղինակները ներկայացնում են պատանի-մուտանտների խնդիրները, որոնք հանդիպում են Նյու-Յորքի միջնակարգ դպրոցում:
Առաջին մուլտֆիլմի թշնամիները նույնպես ներկայացված են մուլտսերալում, որոնց հետ միասին նինջա կրիաները միասի սովորում են նոր հնարքների:
Իշխանության մատանիները. երկրորդ եթերաշրջան
(The Rings of Power: season 2) – օգոստոս 29
Ներկայումս աշխարհի ամենաթանկ սերիալից մեկի երկրորդ եթերաշրջանը կլինի այս ամռան ավարտին: Երկար սպասված սերիալի առաջին եթերաշրջանը շատ հակասական է եղել, այն նյարդայնացրել է Տոլկինի հավատարիմ ֆանատներին:
Երկրորդ եթերաշրջանից առաջ, սերիալի հեղինակները խոստացել են հաշվի առնել բոլոր սխալները և բացթողումները, և ակնարկել են, որ սերիալը կլինի ավելի մռայլ և խիստ:
Սակայն այս եթերաշրջանի առաջին թրեյլերը առանձնապես մեծ հույսեր կրկին չի ներշնչում և վիզուալ էֆեկտների տեսանկյունից շատ հասարակ է երևում, հաշվի առնելով այն փաստը, որ սերաի ստեղծման համար ներդրված է հարյուր միլիոնավոր դոլարներ:
Հիշեցնենք նաև, որ սերիալը նկարահանվել է անցած տարվա սցենարիստների բողոքի ցույցերի ընթացքում, որը բնականաբար իր բացասական ազդեցությունը կթողնի սերիալի որակի վրա, ինչը կարող է կոնպենսացվել հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեղինակրենը վերջապես սերիալում ընդգրկել են Սաուրոնին, որպես չարագործ:
Սերիալում սպասվում են մաշտաբային կռվի տեսարաններ: Սև Լորդը որոշիչ մարտից առաջ վերականգնում է իր ուժերը և շուտով կարող է տիրանալ նոր արտեֆակտեր և այդ պատճառով միջերկրյան ազգերը պետք է միավորվեն ընդդեմ նոր վտանգի:
Ինչպես ստեղծվեց Իշխանության Մատանիները (The Rings of Power) ֆիլմի տարբերանշանը