Մեթ Ռիվզի նոր Բեթմենը կլինի եռապատում
-
Նորություններ
- հրապարակվել է 16.09.2024
Մեթ Ռիվզի Բեթմենի մասին առաջին ֆիլմը դուրս եկավ հետ քովիդյան բարդ ժամանակահատվածում և դառձավ հիթ համաշխարհային կինովարձույթում (Տեղի ունեցավ Բեթմեն ֆիլմի պրեմիերան): Ֆիլմը կինոքննադատների կողմից արժանացել է դրական կարծիքների և դարձել է Օսկար մրցանակի եռակի հավակնորդ: “Warner Bros.” ընկերությունը հեշտությամբ կարողանում է Ռոբերտ Փաթթինսոնին ներկայացնել կինոկոմիքսի նոր երկարապատման մեջ, քանի որ ֆիլմի դեպքերը տեղի են ունենում ալտերնատիվ իրականությունում: Այս պատճառով և ֆիլմի համաշխարհային վարձույթում ունեցած ձեռք բերումների շնորհիվ, ընկերությունը հաստատեց ֆիլմի շարունակությունը (Ռոբերթ Փաթինսոնի մասնակցությամբ Բեթմենը ունենալու է շարունակություն):
Ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները սկսվելու են հաջորդ տարի: Ռեժիսոր Մեթ Ռիվզը “Collider” պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ նա նայում է ավելի հեռուն և արդեն կան ֆիլմի երրորդ մասի համար որոշակի մտահաղացումներ:
Այո մենք ցանկանում ենք ստեղծել եռապատում: Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես մենք նախապես պլանավորել էինք սկզբում: Եռապատում ստեղծելու մասին ծրագրերը ուժի մեջ են – նշում է ռեժիսոր Մեթ Ռիվզը:
Բեթմենի առաջին և երկրորդ ֆիլմերի միջև կապը կստեղծի «Պինգվին» հեռուստակոմիքսը: Ընկերությանը մոտ գտնվող աղբյուրները նշում են, որ հնարավոր է նաև ևս մեկ հեռուստասերիալ լինի, մինչ ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան (Մեթ Ռիվզը ցանկանում է ներկայացնել Բեթմենի մասին նոր սերիալներ):
Ռիվզը պատրաստվում է ներկայացնել նաև ֆիլմի չարագործների նախապատմությունները և «Պինգվին»-ը լիովին համապատասխանում է այդ մտքին:
Ի դեպ «Պինգվին» հեռուստասերիալը, որի պրեմիեան տեղի է ունենալու MAX սթրիմիգային ալիքով կինոքննադատների կողմից նույնպես արժանացել է բարձր և դրական գնահատականների և կարծիքների: Նոր սերիալը անվանում են կինոկոմիքսների լավագույն եկրանավորումներից մեկը: Կինոքննադատներին հատկապես դուր է եկել մռայլ թեմաները և դերասանական կազմը:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2026 թվականի հոկտեմբերի 2-ին: