Պինգվին սերիալը շարունակում է նոր թափ հավաքել

«Պինգվին» սերիալի 5-րդ սերիան, միայն ԱՄՆ-ում, դիտել է 1.8 մլն. հանդիսատես, որն իր դիտողականությամբ գերազանցել է նախորդող բոլոր սերիաներին: Հիշեցնենք, որ 4-րդ սերիան դիտել է 1.7 մլն. հանդիսատես, 3-րդը՝ 1.6 մլն.: Այսպիսով հետաքրքրությունը գնալով ավելի է թեժանում: Ներկա պահին սերիալը դիտում են շուրջ 14 մլն. հանդիսատես:

Ի դեպ 4-րդ սերիան համարվում է հեռուստատեսային պատմության մեջ լավագույներից: Առաջին երեք սերիան կինոքննադատների և հանդիսատեսի կողմից ևս արժանացել է բարձր գնահատականների: 4-րդ սերիան 10 հնարավոր բալից ստացել է 9.5, մյուսները՝ 9: Պատմության լավագույն հեռուստասերիան համարվում է “Breaking Bad” սերիալի 5-րդ եթերաշրջանի 14-րդ սերիան, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են «Գահերի խաղը» սերիալի 2 սերիա՝ 9.9 գնահատականով:

«Պինգվին» սերիալի դեպքերը տեղի են ունենում Մեթ Ռիվզի «Բեթմեն» ֆիլմի իրադարձություններից անմիջապես հետո: Սերիալի գլխավոր կերպարը Պինգվին մականունով չարագործն է, ում մարմնավորում է Քոլին Ֆարելը: Գոտեմի ջրհեղեղից հետո, քաղաքի փողոցներում բարգավաճում է քաոսը, իսկ կրիմինալ տարերը ավելի շատ են հակամարտում միմյանց հետ: Ահա այս իրավիճակից էլ փորձում է օգտվել Պինգվինը՝ վեր բարձրանալ հանցագործ աշխարհում: Օսվալդի վիճակը բարդանում է, երբ «Արկհեմ» հոգեբուժարանից դուրս է գալիս Սոֆիա Ֆալկոնեն (Քրիսթին Միլոտի), ով նույնպես ցանկանում է իշխանությունը վերցնել իր ձեռքը:

Սերիալի մեծ հաջողությունը համացանցում դարձել է քննարկումների թեմա, թե արդյոք երբ կլինի երկրորդ եթերաշրջանը:

Սցենարի հեղինակն է Լորեն Լեֆրանկը: Սերիալը բաղկացած է 8 սերիայից, իսկ եզրափակիչ սերիան կապված է օրիգինալ «Բեթմեն» ֆիլմի շարունակության հետ, որի պրեմիերան նախատեսված է 2026 թվականին:

Մեթ Ռիվզի նոր Բեթմենը կլինի եռապատում