Երկու մասանոց որս Գոլլումի վրա (Lord of the Rings: The Hunt for Gollum)
-
Նորություններ
- հրապարակվել է 17.09.2024
Իեն Մակ Քելլենը շարունակում է բացահայտել նորանոր գաղտնիքներ կապված գալիք «Գոլլումի որսը» (Lord of the Rings: The Hunt for Gollum) ֆենթզի բլոքբասթերի հետ: Այս անգամ դերասանը նշել է, որ “Warner Bros.” ընկերությունը ցանկանում է ֆիլմը ներկայացնել երկու մասով: Ավելի վաղ նշել էինք, որ Իեն Մակքելլենը ցանկանում է կրկին մարմնավորել Գենդելֆին:
Ինձ հետ արդեն կապնվել են ընկերության ներկայացուցիչները և ասացին, որ ֆիլմի հիմնական սյուժեն կառուցված է Գոլլումի շուրջ: Սցենարը կարդալուց հետո նոր կկարողանամ հստակ ասել կվերադառնամ Գենդելֆի դերին – ասաց Իենը բրիտանական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ:
Ֆիլմի ռեժիսորն է Անդի Սերկիսը, ով նաև մարմնավորում է Գոլլումին, ինչպես այս ֆիլմում այնպես էլ երկարապատման մյուս մասերում: Սցենարային աշխատանքները կավարտվեն հաջորդ տարեսկզբին:
Ինձ ասացին, որ խոսքը գնում է երկու ֆիլմերի մասին … ո՜ւփսսս, երևի պետք չէր բարձրաձայնել այս փաստի մասին: Ընդհանուր առմամբ այսքանն է ինչ ես գիտեմ ներկա պահին: Ես չունեմ ինֆորմացիա այն մասին, թե որտեղ և երբ են անցնելու նկարահանումները: Ամեն ինչ շատ հետաքրքիր է: Առաջին հերթին ես նորից կցանկանայի լինել Նոր Զելանդիայում, երկրորդ՝ ինձ դուր չի գալիս այն միտքը, որ նրանք կարող են Գենդելֆի դերը խաղա մեկ ուրիշը: Մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ “Warner Bros.”-ը ունեցել է երկու Դամբլդոր - հավելեց ՄաԿՔելլենը:
“Warner Bros.” ընկերության ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել դերասանի խոսքերը՝ «Գոլլումի որսը» իրավմամբ կարող է լինել բաղկացած երկու մասից, կամ ընկերությունը պլանավորում է Իենի հետ համագործակցել ոչ միայն այս նախագծի շրջանակներում, այլ նաև այս երկարապատմանը մեկ այլ նախագծում:
Ֆիլմի պրոդյուսերը լինելու է Փիթեր Ջեքսոնը: Ի դեպ իրենց դերերին են ցանկանում վերադառնալ Օրլանդո Բլումը և Վիգգո Մորտենսենը:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2026 թվականին:
Ինչպես ստեղծվեց Իշխանության Մատանիները (The Rings of Power) ֆիլմի տարբերանշանը