Մեր մասին
-
topmenu
- հրապարակվել է 15.06.2021
Անիմացիան կինեմատոգրաֆիայի վերջին ժամանակների ամենապոպուլյար ճյուղերից մեկն է, որը զարգանում է ամեն օր: Դժվար է պատկերացնել կինոկոմիքսներ կամ ֆանտաստիկ ժանրի որևէ ֆիլմ, որտեղ չլինի հատուկ էֆեկտներ կամ անիմացիա:
Անիմացիան ամենուր է՝ սկսած խաղերից, կոմիքսներից, ֆիլմերից, գովազդային և երաժշտական հոլովակներից, բացման ինտրոներից և տիտրերից:
animation.am-ը նորությունների օնլայն հարթակ է և մեծ անակնկալ-նվեր բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են անիմացիոն նորություններով՝ ստեղծման պատմությունով և եղանակներով, նկարչությամբ, արվեստով, կոմիքսներով, ֆիլմերով և խաղերով, ոլորտի նորագույն տեխնոլոգիաներով և տեխնիկական սարքավորումներով: Այստեղ յուրաքանչյուրը կկարողանա մանրամասն և ամբողջական տեղեկություն ստանալ անիմացիոն աշխարհի վերաբերյալ:
Սա նաև հիանալի հնարավորություն է ընձեռնում այս հրաշք աշխարհի սիրահարներին, ստանալ հետաքրքիր ինֆորմացիա և հաղորդակցվել միմյանց հետ:
Կայքում կարող եք ծանոթանալ անիմացիայի, հայկական և համաշխարհային թոփ ընկերությունների, սիրված կերպարների ստեղծման պատմությունները: Կարդալ հետաքրքիր փաստեր, հիշարժան տարեթվեր և ոլորտի վերջին նորությունները ամբողջ աշխարհից: Զուգահեռներ կանցկացնենք 20-21 դարի ոլորտի զարգացման միջև՝ մատիտից մինչև թվային գրիչներ և գաջեթներ, կինո ժապավենից մինչև թվային կրիչներ:
Նյութերը բազմազան են, հակիրճ և բովանդակալից: Կայքը մշտապես թարմացվում է, համալրվելով նոր նյութերով և ինֆորմացիայով: Կայքի այցելուն տեղեկացված կլինի բոլոր այն իրադարձություններով, որոնք կատարվում են տեղական և համաշխարհային անիմացիոն աշխարհում:
Ինչպե՞ս անիմացիոն աշխարհը հասավ այս կետին և զարգացման ինչ ուղի է անցել ոլորտը: Ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ յուրաքանչյուր անիմատորին, ի՞նչ գաղտնիքներ պետք է իմանալ:
Իմացե՛ք թե ովքեր և ինչպես են ստեղծում այս ամենը:
Բարի գալուստ Animation.am