Սուպերմեն ֆիլմի առաջին պաշտոնական կադրը

«Սուպերմեն» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Ջեյմս Գանը հրապարակել է ֆիլմի առաջին պաշտոնական կադրը: Նա նշել է, որ ֆիլմում կտեսնենք նաև Կրիպտո շնիկին՝ Կրիպտոն մոլորակից: Կրիպտոին ֆիլմում ընդգրկելու մտահաղացմումը եկել է իր սեփական ընտանի կենդանուց՝ Օզի շնիկից:

Օզի շնիկին նա սկսել է պահել ֆիլմի սցենարական աշխատանքները սկսելիս: Օզին եղել է բակի շնիկներից մեկը, ով չէր զգացել մարդկային հոգատարությունը:

Երկար ժամանակ պահանջվեց մինչ նա թույլ տվեց ինձ իրեն դիպչել: Մեղմ ասած նա պրոբլեմատիկ էր՝ ավիրել էր տունը, կրծել էր կոշիկները և տան կահույքը, անգամ իմ նոթբուքը: Ահա և այսպես էլ Կրիպտոն հայտնվեց  սցենարում և փոխեց ֆիլմի սյուժեն – նշում է Ջեյմս Գանը:

Այս տարվա հուլիսի վերջին Գանը հայտնել էր «Սուպերմեն» ֆիլմի նկարահանումների ավարտի մասին: Ֆիլմը լինելու է DC-ի «նոր սկիզբը» Ջեյմս Գանի և Փիթեր Սաֆրանի ղեկավարությամբ (Ջեյմս Գանը “DC Films”-ի նոր ղեկավար): Ֆիլմի գլխավոր դերում է Դեվիդ Քորենսվեթը, Լոիս Լեյնի դերում՝ Ռեյչլ Բրոսնահենը:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի առանը՝ հուլիսի 11-ին:

Բեթմենը և Սուպերմենը կդառնան հանրային սեփականություն