DC FanDome միջոցառումը վերջնականապես չեղարկվել է
-
Նորություններ
- հրապարակվել է 07.09.2022
Warner Bros Discovery ընկերության տնօրեն Դեվիդ Զասլավը, ով վերջին ժամանակներս ի մի է բերում ընթացիկ և հետագա նախագծերը, որոշում է կայացրել չեղարկել “DC FanDome” միջոցառումը, խոսքը գնում է ոչ թե միայն այս տարվա մասին, այլ առհասարակ. Նման միջոցառում այևս տեղի չի ունենալու:
“DC FanDome”-ը այն մեծ միջոցառումն էր, որը կազմակերպվեց քովիդի ակտիվ ժամանակաշրջանում: Միջոցառման ժամանակ “Warner Bros”-ը ներկայացրեց ընկերության նոր նախագծերը, նորությունները և թրեյլերները: Այս օրինակին հետևելով սթիրմինգային շատ ալիքներ սկսեցին ևս կազմակերպել նմանատիպ միջոցառումներ: Օրինակ Նեթֆլիքսը՝ TUDUM, Disney+` Disney Day և այլն:
Տարբեր երկրներում համավարակի սաստիկ ալիքը նվազել է և նորից անցկացվում են Comic Con միջոցառումներ, որոնց ֆանատները մասնակցում են և հենց այդտեղ էլ կիմանան գալիք նախագծերի մասին - ասաց Դեվիդ Զասլավը:
Ստացվում է կարիք չկա, որ կինոընկերությունները զգալի ծախսեր անեն նկարահանումների համար կամ վարձեն աստղային հաղորդավարների:
Ընդհանուր առմամբ “DC FanDome” միջոցառումը տեղի է ունեցել երկու անգամ՝ 2020 և 2021 թվականին: 2020 թվականի միջոցառումը հիշարժան էր Մեթ Ռիվզի <<Բեթմեն>> ֆիլմի թիզերով և Զակ Սնայդերի <<Արդարության Լիգա>> ֆիլմի անոնսով: Սակայն 2021 թվականի միջոցառումը ոչնչով աչքի չընկավ և հիասթափոցրեց շատ ֆանատների:
Warner Bros ընկերության բարձր ղեկավարներից մեկը անկեղծացել է լրոգրողների հետ և նշել, որ SnyderCut-ի որոշումը մեծ սխալ է եղել, երբ լսել են ֆանատների կարծիքներին: Ընկերությունը փաստացի 70 մլն. դոլար է ծախսել հետ-արտադրական փուլը, որը ոչ մի ռեկորդ չի գրանցել և HBO Max սթրիմինգային ալիքի նոր բաժանորդներ չի ավելացրել, իսկ շնորհակալության փոխարեն ֆանատները առաջարկել են չեղարկել ընկերության հետագա նախագծերը և DC ֆիլմերի հետագա գործունեությունը վստահել Զակ Սնայդերին: