Նինջա կրիաներ մուլտֆիլմի թրեյլերը

Երեկ ներկայացրեցինք “Nickelodeon Kid’s Choice Awards” միջոցառման ժամանակ “Teenage Mutant Ninja Turtles: Mutant Mayhem” (<<Նինջա կրիաներ. Մուտատների խառնաշփոթ>>) նոր մուլտֆիլիմի կերպարներին հնչյունավորող աստղային կազմը (Ջեկի Չանը և Ջոն Սինան կհնչյունավորեն Նինձյա Կրիաներ մուլտֆիլմի հերոսներին):

"Paramount Pictures"-ը, “Nickelodeon Movies”-ը և “Point Grey Productions”-ը "Mikros Animation" և "Cinesite" ընկերությունների համատեղ աշխատանքների շնորհիվ, ներկայացրեցին մուլտֆիլմի թրեյլերը:

Ըստ սյուժեի երիտասարդ հերոսներին տարիներով թաքցնում էին մարդկանցից, սակայն ժամանակի ընթացքում իրենց գոյությունը դադարում գաղտնիք լինել: Այժմ Նինջա կրիաները պետք է ձեռք բերեն վստահություն և արժանանան նյու-յորքցիների սիրուն, որոնց այդ հարցում օգնում է իրենց նոր ընկերուհի Էյփրիլ Օ Նիլը:

Պաշտոնական ամփոփագիր՝

<<Նինջա կրիաներ. Մուտատների խառնաշփոթ>> մուլտֆիլմում հերոսները երկար տարիներ մարդկանցից թաքնվելուց հետո, Նինջա կրիաները մտադրվում են գրավել նյու-յորքցիների սրտերը և դառնան նորմալ դեռահասներ իրենց հերոսական արաքներով: Իրենց նոր ընկերուհի Էյփրիլ Օ Նիլը օգնում է իրենց խորհրդավոր հանցագործ կազմակերպություն դեմ պայքարում: Կրիաները ափերից դուրս են գալիս, երբ նրանց վրա հարձակվում է մուտանտների բանակը:

Հերոսները որոշում են կանգնեցնել տեղի հանցավոր կազմակերպությանը: Սակայն շուտով հասկանում են, որ իրենց թշնամիները ավելի վտանգավոր էին, քան թվում էին առաջին հայացքից:

Մուլտֆիլմը ամբողջությամբ ստեղծված է ուրույն իլուստրացիոն ոճով: Կրեաների կերպարները հիմնված են Փիթեր Լերդոմի և Քեվին Իսթմանի աշխատանքների հիման վրա: Մուլտֆիլմի ռեժիսորն է Ջեֆֆ Ռոուն (Միտչելներն ընդդեմ մեքենաների), սցնարը՝ Բրենդան Օ Բրայեն, պրոդյուսեր՝ Սեթ Ռոգան: 

Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս տարի ամռանը՝ օգոստոսի 4-ին: