Կյանքից հեռացել է Դարթ Վեյդերին և Մուֆասային հնչյունավորողը
-
Նորություններ
- հրապարակվել է 10.09.2024
93 տարեկանում (1931-2024) Նյու Յուրքի իր սեփական տանը մահացել է կինոյի և թատրոնի ամերիկացի դերասան Ջեյմս Էրլ Ջոնսը՝ այս մասին հայտնում է “Deadline” պարբերականը: Մահվան պատճառը այս պահին հայտնի չէ:
Ջեյմսը ծնվել է 1931 թվականի հունվարի 17-ին՝ Միսսիսիպի քաղաքում: Մի քանի տարի անց ծնողները բաժանվում են, իսկ ԱՄՆ-ում սկսվում է աֆրոամերիկացիների մաշտաբային ներգաղթ: Արդյունքում Ջոնսը հայտնվում է իր տաիկի և պապիկի խնամակալության տակ, ովքեր ապրում են Միչիգանի փոքրիկ ֆերմայում: Բազում սթրեսսներից հետո Ջեյմսը ձեռք է բերում հիվանդություն՝ սկսում է կակազել, որի արդյունքում նա ցածր դասարաններում համարյա չի խոսում: Ի ուրախություն երեխան ունենում է անգլերենի հիանալի ուսուցչուհի, ով օգնում է հաղթահարել լեզվական խնդիրները: Շուտով Ջեյմսը կարողանում է բարձրաձայն կարդալ իր սիրված հեղինակներին ամբողջ դասարանի առջև: Վստահաբար այդ պահին փոքրիկ տղայի մտքով անգամ չէր կարող անցնել, որ հենց իր ձայնը կարող էր կարևոր դեր ունենալ Հոլլիվուդյան իր կարիերայում:
Դեռ ուսանողական տարիներին Ջեյմսը տարված էր թատրոնով: Համալսանը ավարտելուց հետո նա դառնում է Միչիգանի թատրոններից մեկում դերասան: Ջոնսի դերասանական խաղը այնպիսի հիացմունք է առաջացնում, որ մի քանի տարի անց նրան հրավիրում են Բրոդվեյ: Ջեյմսը կարողանում է հիանալի օգտագործել իրեն ընձեռնված հնարավորությունը և դառնում Ամերիկայի թաթերական դերասաններից ամենատաղանդավորներից մեկը: 1969 և 1987 թվականներին արժանանում է «Թոնի» մրցանակի: Դեռ երկրորդ մրցանակին չարժամացած, Ջեյմսը համարվում էր Ամերիկայի վաստակավոր թատերական գործիչներից մեկը, ում ներառում են ամերիկյան թատրոնի «Փառքի սրահում»:
Կինոէկրաններին հայտնվում է 1964 թվականին: Մարմնավորելով բազմաթիվ կերպարների, իր կարիերայում կարևոր դեր է խաղում «Աստղային պատերազմներ»-ը և «Առյուծ արքա»-ն: Նա իր անմոռանալի ձայնն է նվիրում Մուֆասային և Դարթ Վեյդերին: Դերասանը իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում արժանեցել է «Օսկար», «Գրեմմի», «Էմմի» և «Թոնի» մրցանակների:
Իսկ 2011 թվականին արժանանում է Օսկար մրցանակի՝ կինոարվեստում մեծ ներդրում ունենալու համար: