Ռոբերթ Փաթինսոնի մասնակցությամբ Բեթմենը ունենալու է շարունակություն
-
Նորություններ
- հրապարակվել է 27.04.2022
“Warner Bros” ընկերությունը հայտարարել է <<Բեթմեն>> ֆիլմի շարունակության մասին՝ Ռոբերտ Փաթինսոնի գխավոր դերակատարմամբ: Ֆիլմի ռեժիսորը կրկին լինելու է Մեթ Ռիվզը:
Ռեժիսորը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ֆանատներից աջակցության համար, նշելով, որ առանց երկրպագուների հավատի և էնտուզիազմի ոչինչ չէր ստացվի:
Հիշեցնենք, որ համաշխարհային կինովարձույթում ֆիլմը ունեցել է մեծ հաջողություն (Կինովարձույթի հաջողությունները և անհաջողությունները) և եկամուտը կազմել է 760 մլն. դոլար, երբ ֆիլմի ստեղծագործական բյուջեն կազմել է 185-200 մլն. դոլար: Կինոկրիտիկների կողմից նույնպես ստացել է դրական արձանք և ջերմ ընդունելություն: HBO Max սթրիմինգային ալիքով <<Բեթմեն>>-ը իր դիտումներով (4 մլն. ամերիկացիներ) զիջել է միայն <<Mortal Kombat>>-ին:
Բացի <<Բեթմեն>>-ից արտադրության փուլում են գտնվում նաև Քոլին Ֆարելի մասնակցությամբ Պինգվինի մասին սփինոֆը: Ավելի վաղ նշել էինք Մեթ Ռիվզի ծրագրերի մասին - Մեթ Ռիվզը ցանկանում է ներկայացնել Բեթմենի մասին նոր սերիալներ: