Մեթ Ռիվզը ցանկանում է ներկայացնել Բեթմենի մասին նոր սերիալներ

Պարզվում է, որ ռեժիսոր Մեթ Ռիվզը ունի հեռանկարային ծրագրեր <<Բեթմեն>>-ի հետ կապված: Ռիվզը մտադրված է իր ֆիլմի միջոցով ներկայացնել մի ամբողջ ֆիլմերի շարք, որոնց շրջանակներում հիմնական կերպարները կունենան իրենց առանձին սերիալները: Նրա խոսքերով Բեթմենի իր տարբերակը ավելի թարմ է և նոր, ինչ կար մինչ այժմ:

Այս ֆիլմից հետո կտեսնենք <<Գոտեմի ոստիկանության>> և <<Պինգվին>>-ի մասին սերիալներ: Ֆիլմերի շարքը սկսելու համար սկզբունքայնորեն կարևոր է ներառել հիմնական ֆիլմում, այդ իսկ պատճառով Ռիվզի նոր ֆիլմը՝ Ռոբերտ Փաթինսոնի մասնակցությամբ, լինելու է 2 ժամ 55 րոպե: DC-ի ֆանատները կտեսնեն ամենաերկար ֆիլմը Բեթմենի մասին, որն իր տևողությամբ ավելի երկար է քան Քրիստոֆեր Նոլանի եռապատման <<Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը>> ֆիլմը (2 ժամ 45 րոպե) և զիջում է միայն Զակ Սնայդերի <<Բեթմենն ընդդեմ Սուպերմենի>> ֆիլմին (3 ժամ 3 րոպե):

Ես միշտ զգում էի, որ կարելի է խորանալ պատմության դետալների մեջ և կենտրոնանալ բոլոր կերպարներների վրա, որոնց շատ հարմար է սթրիմինգային ֆորմատը: Մենք ունենք ծրագրեր, որոնց մասին չեմ կարող ասել, թե ինչպես դա կիրականացվի: Ամեն ինչ կախված է, թե հանդիսատեսը ինչպես կարձագանքի նոր ֆիլմին:

Ռոբերտ Փաթինսոնը իր հերթին խոստանում է, որ նոր էկրանավորումը կցնցի հանդիսատեսին:

Ֆիլմը անհավանական տարբեր է նախորդ Բեթմենի ֆիլմերից: Այն տխուր և բավական հուզիչ է: Սա շատ-շատ անսովոր պատմություն է Բեթմենի մասին և ես դժվար եմ պատկերացնում, թե հետո ինչպես այն կձափոխվի սերիալային ֆորմատի: Ֆիլմը նաև շատ անձնական է: Ես կարծում եմ մարդիկ կցնցվեն, թե որքան տարբեր է այն:

Հիշեցնենք, որ Մեթ Ռիվզը իր պատմությունը որոշել է սկսել Բրյուս Ուեյնի առաջին քայլերով: Բեթմենը արդեն երկու տարի է ինչ պաշտպանում է Գոտեմը հանցագործներից: Նա դեռ երիտասարդ է և անփորձ այս ասպարեզում: