Սկսվում է Պինգվինի կրիմինալ կարիերայի վերելքը
-
Նորություններ
- հրապարակվել է 08.03.2023
Լավ լուր DC կոմիքսների սիրահարներին: Սկսվել են <<Պինգվինի>> մասին պատմող սերիալի նկրահանումները: Այս առիթվ Warner Bros. Discovery ընկերությունը կիսվել է դերասանական կազմի մասնակիցներից մեկի նորությամբ: Ի պատիվ նկարահանումները սկսվելուն, փրոդակշն դիզայները հրապարակել է նկարահանման հրապարակից կադր, կողմնացույց հիշեցնող պատկերով:
Հանդիսատեսները կտեսնեն Պինգվինին 2022 թվականի <<Բեթմեն>> ֆիլմի իրադարձություններից հետո (Քոլին Ֆարելը կվերադառնա Պինգվինի դերով): Բեթմեն ֆիլմի շարունակության նկարահանումները կսկսվեն այս տարի նոյեմբեր ամսին Անգլիայում: Իդեպ հենց այն նույն կինոընկերությունում, որտեղ տեղի են ունեցել Հարրի Փոթերի բոլոր 8 ֆիլմերի նկարահանումները:
Սկսվում է Պինգվինի կրիմինալ կարիերայի վերելքը: Սակայն այդ հանցագործ ճանապարհին նա բախվում է բազում անսպասելի արգելքների: Մենք արդեն գիտենք, որ Պինգվինի ծրագրերին խառնվում է Քարման Ֆալկոնեի դուստրը, որին մարմնավորում է Քրիսթին Միլոտին: Այսօր հայտնի դարձավ, որ Գոտեմ քաղաքի ղեկավարման համար կպայքարի նաև Սալվատոռե Մառոնին:
Մարոնիի մասին նշվում էր <<Բեթմեն>> ֆիլմում, իսկ էկրանին տեսել էինք “Gotham Gazette”-ի շապիկին (այն ժամանակ կերպարին ներկայացնում էր ոչ այնքան հայտնի դերասան):
Սերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումները, որը բաղկացած է լինելու 8 մասից, տևելու է մինչև ամռան կես: