Տեղի ունեցավ Բեթմեն ֆիլմի պրեմիերան
-
Նորություններ
- հրապարակվել է 08.03.2022
Մարտի 4-ին տեղի ունեցավ <<Բեթմեն>> ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Մեթ Ռիվզի ֆիլմը պրեմիերայի առաջին օրերին ունեցավ 258 մլն. Դոլար շահույթ, որից 128 մլն. դոլարը միայն ԱՄՆ-ում:
Սա համավարակից հետո 2-րդ լավագույն արդյունքն է, առաջին հորիզոնականում <<Սարդ Մարդը. Տունդարձի ճանապարհ չկա>> ֆիլմն է (այն սահմանաել է ռեկորդ): <<Բեթմենը>>-ի ցուցանիշները դրական են նաև այն առումով, որ այն ցուցադրվում է միայն կինոթատրոններում, իսկ 2021 թվականին Warner Bros ընկերությունը իր բոլոր ֆիլմերը և նախագծերը միաժամանակ ներկայացնում էր և կինոթատրոններում և HBO Max սթրիմինգային ալիքով:
Ֆիլմի պրոդյուսեր Դիլան Քլարքի խոսքերով, նրանք չեն ցանկանում 2-րդ մասի աշխատանքները ձգձգել: Պրեմիերային ցուցադրության ժամանակ Քլարքը ասաց, որ ֆիլմի 2-րդ մասը պատրաստ կլինի մինչև 5 տարի ժամանակահատվածում (Մեթ Ռիվզը ցանկանում է ներկայացնել Բեթմենի մասին նոր սերիալներ):