Նոր կադր Joker: Folie a Deux ֆիլմից

Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը իր ինսթագրամյան էջում հրապարակել է Ջոկերի նոր լուսանկարը (Joker: Folie a Deux), որտեղ պատկերված է ֆիլմի գլխավոր հերոս՝ Խոակին Ֆենիքսը: Կադրում Արթուր Ֆլեկը (Ջոկեր) առանց դիմահարդարման կանգնած է անձրևի տակ, շրջապատված գունավոր անձրևանոցներով մարդկանցով, որոնք էլ իրենց գույներով ցրում են գորշ միջավայրը:

“Joker: Folie a Deux”-ում Խոակին Ֆենիքսին ընկերակցել է երգչուհի Լեդի Գագան, ով մարմնավորելու է Ջոկերի ընկերուհի Հարլի Քուինին: Հիշեցնենք, որ ֆիլմը լինելու է մյուզիքլ (Ջոկեր 2 ֆիլմի դերասանական կազմը համալրվում է) և հավանաբար կադրը հենց ֆիլմի երաժշտական հատվածից է:

Հանդիսատեսը ֆիլմը կտեսնի նաև Բրենդոն Գլիսոնին և Զազի Բիթսին: Ֆիլմի նկարահանումները ավարտվել են այս տարի ապրիլ ամսին, որի բյուջեն կազմում է 150 մլն. դոլար: Սցենարիստներն են Թոդ Ֆիլիպսը և Սքոթ Սիլվերը (8 մղոն):

Հիշեցնենք, որ օրիգինալ <<Ջոկեր>> ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել 2019 թվականին, որը համաշխարհային վարձույթում աշխատել էր 1 մլրդ.-ից ավել գումար և հավակնում էր Օսկար մրցանակի 11 անվանակարգերում, որից 2 անվանակարգերում հաղթող է ճանաչվում (լավագույն դերասան – Խոակին Ֆենիքս և լավագույն երաժշտություն – Հիլդուր Գուդնատոտիր): Ի սկզբանե Թոդ Ֆիլիպսը պլանավորել էր <<Ջոկեր>>-ը, որպես առանձին ավարտուն ստեղծագործություն: Սակայն համաշխարհային վարձույթում ունեցած մեծ հաջողությունից հետո, <<ստիպված>> եղան աշխատել ֆիլմի շարունակության վրա:

“Joker: Folie a Deux” ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-ին:

Ջոկերը Նյու-Յուրքի փողոցներում