Ինչպես ստեղծվեց Իշխանության Մատանիները (The Rings of Power) ֆիլմի տարբերանշանը
-
Ետնաբեմ
- հրապարակվել է 23.01.2022
Իշխանության Մատանիները (The Rings of Power) սերիալի թիզերը ներկայացնելուց բացի, հեղինակները կիսվեցին նաև նրա ստեղծման գաղտնիքներով: Ի դեպ հիմնական վերնագիրը ստեղծվել է առանց համակարգչային գրաֆիկայի, ինչպես շատերիս կարող էր թվալ:
Ֆիլմի վերնագրի տարբերանշանը ստեղծվել է իրական ձուլարանում, օգտագործելով հալած մետաղներ, իսկ որպես ֆոն օգտագործվել է կարմիր փայտ: Բոլոր թվացյալ հատուկ էֆեկտները ստեղծվել են հատուկ բենգալյալ փոշու օգնությամբ, արգոնի, հեղուկ ջրածնի և այլ նյութերի միջոցով:
Հոլովակի հեղինակները նշում են, որ հալեցրել են շատ տարբեր մետաղներ, մինչև անհրաժեշտ արդյունքին հասնելը: Նկարահանումները կատարվել են Phantom Flex 4k տեսախցիկով, վայրկյանում 5000 կադր հաճախականությամբ: