Կարճ հատված Արքեյն մուլտսերիալից
-
Նորություններ
- հրապարակվել է 10.08.2024
Նեթֆլիքս սթրիմինգային ալիքը հրապարակել է «Արքեյն» (Arcane: League of Legends) մուլտսերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական պաստառը և փոքրիկ հատված նոր եթերաշրջանից:
Կարձ հոլովակում տեսնում ենք շատ լարված տեսարան, որտեղ գլխավոր հերոսուհիներից Ջինքսը, բախվում է մի խումբ հակառակորդների հետ, ովքեր վախի մեջ են պահում Զաուն քաղաքի բնակիչներին: Տեսարանը ավարտվում է Գրեյսոնի ժամանմամբ, ով գալիս է նրան օգնության և հայտնվում է «Իմ թշնամու թշնամին» ենթավերնագիրը:
Ինչպես կարող ենք տեսնել կարճ հոլովակից, անիմատորները այս անգամ ևս կատարել են հսկայկան բարձրորակ աշխատանք:
Մուլտսերիալը պատմում է Վայ և Ջինքս քույրերի մասին, ովքեր միմյանցից բաժանվելով դառնում են հակառակորդներ և հայտնվում Պիլտովեր և Զաուն քաղաքների հակամարտության կիզակետում:
Արքեյն մուլտսերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականին և արժանացել է կինոքնանդատների և հանդիսատեսի դրական գնահատականների:
Երկրորդ եթերաշրջանի պրեմիրան տեղի կունենա այս տարի նոյեմբերին: Սերիաների քանակը հայտնի չէ: Երկրորդ եթերաշրջանը լինելու է եզրափակիչ: