Հայտնի է Ֆանտաստիկ քառյակի դերասանական կազմը
-
Նորություններ
- հրապարակվել է 16.02.2024
Մարվել ընկերությունը Վալենտինի օրվա կապակցությամբ հրապարակել է “Fantastic 4” ֆիլմի հերոսներով պաստառ: Տոնական պաստառում տեսնում ենք դերասանական կազմը՝ Պեդրո Պասկալ, Վանեսսա Կիրբի, Ջոզեֆ Քուինն և Էբոն Մոսս-Բակրակ, որոնք համապատասխանաբար մարմնավորելու են Պարոն Ֆանտաստիկին, Անտեսանելի-կնոջը, Մարդ-կրակին և Արարածին:
Պեդրո Պասկալի մասին լուրը հաստատել էր ռեժիսոր Մեթթ Շեկմանը, որից հետո հեռացրել էր իր հաշիվը սոց. ցանցերից: Ըստ շրջանառվող ասեկոսեների Անա Թեյլոր-Ջոյը կարող է հանդես գալ ֆիլմում չարագործի կերպարով:
Ֆիլմի սյուժեի մասին առայժմ չկա հստակ ինֆորմացիա: Հունվար ամսին շրջանառվում էր այն, որ ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 60-ական թվականներին: Հրապարակված պաստառում Բեն Գրիմմը կարդում է LIFE ամսագիրը, իսկ պատից կախված է տիեզերագնացի լուսանկարը, որը ակնարկում է տիեզերական մրցման մասին:
<<Ֆանտաստիկ քառյակ>>-ը սուպերհերոսներ են, որոնք ստեղծել են Մարվել ընկերությունը 1961 թվականին: Ժամանակին “20th Century Fox” ընկերությունը մի քանի անգամ էկրանավորել է:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի հուլիսի 25-ին: