Նուարային մուլտսերիալ Բեթմենի մասին Մեթ Ռիվզի և Ջ.Ջ. Աբրամսի կողմից

“Batman: Caped Crusader” մուլտսերիալը նախատեսված էր HBO Max սթրիմինգային ալիքի համար: Warner Bros. ընկերության նոր ղեկավարության (Warner Media ընկերությունը միավորվում է Discovery-ի հետ) որոշման արդյունքում նախագիծը չեղարկել էին, համարելով ոչ արդյունավետ: Այժմ ընկերությունը որոշել է վաճառել նախագիծը:

Նախագծով հետաքրքրված են եղել Նեթֆլիքս ընկերությունը, Apple TV+ և Hulu սթրիմինգային ալիքները: Մուտսերիալի ցուցադրաման իրավունքները գնել է “Amazon Prime” ընկերությունը, ով պատվիրել է միանգամից երկու եթերաշրջան: Առաջին եթերաշրջան բաղկացած է լինելու 10 մասից:

Նախագծի վրա աշխատում են Մեթ Ռիվզը (նոր Բեթմենի ռեժիսորը) և Ջ.Ջ. Աբրամսը, սցենարային աշխատանքները վստահված է Բրյուս Թիմին, ով 1990-ականներին պատասխանատու էր Բեթմենի մուլտսերիալի սցենարական աշխատանքների համար, ինչպես նաև Էդ Բրուբեյքերը, ով հանդիսանում է Մարվել ընկերության կոմիքսների հեղինակներից մեկը:

Բեթմենի նոր մուլտսերիալը վերադառնալու է իր նուարային արմատներին: Ամենայն հավանականությամբ կարող ենք սպասել մեզ ծանոթ հերոսների և չարագործների: Մուլտսերիալի մասին այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն: