Ջեյմս Գանը “DC Films”-ի նոր ղեկավար

Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ “DC Films”-ի նախագահ Ուոլտեր Համադան հեռանում է իր պաշտոնից (նա 5-րդ թոփ-մենեջերն էր, ով հեռանում էր նշված պաշտոնից): Նա համակարգում էր DC-ի ողջ ֆիլմերը: “Warner Bros Discovery”-ի ղեկավարները երկար ժամանակ փնտրում էին այն մարդուն, ով կկարողանա ստեղծել տրամաբանական և ամբողջական երկարապատում (ինչպես դա անում է Մարվել ընկերությունը Քևին Ֆայգիի գլխավորությամբ) և վերադարձնել DC-ի ֆիլմերին իրենց <<վստահությունը>>:

Ընկերության ղեկավար՝ Դեվիդ Զասլավը, երկար որոնումներից հետո գտավ <<իրենց Քևին Ֆայգիին>>: Այժմ “DC Films”-ի ղեկավարը Ջեյմս Գանն է, չնայած շատ հաճախ շրջանառվում էր հենց Թոդ Ֆիլիպսի անունը: Գանին կօգնի պրոդյուսեր Փիթեր Սաֆրանը, ում հետ նրանք միասին աշխատել են <<Խաղաղապահը>> սերիալի ժամանակ: Նրանք երկուսն էլ կրում են “DC Films”-ի գլխավոր տնօրենի կոչումը:

Քևին Ֆայգին հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է DC-ի նոր նախագծերը Ջեյմս Գանից և նա կլինի հերթում առաջիններից մեկը, ով կդիտի նրանք:

Պայմանագիրը կնքվել է 4 տարով և այս տարիների ընթացքում Ջեյմս Գանը պետք է ամբողջովին իր ստեղծագործական աշխատանքը <<նվիրի>> DC-ին: Գանը կշարունակի աշխատել արդեն պլանավորած նախագծերի վրա, այդ թվում <<Խաղաղապահը>> սերիալի երկրորդ եթերաշրջանը (Խաղաղապահը սերիալը սահմանել է նոր ռեկորդ):

Նրանց ենթակայության տակ են գտնվում “DC comic”-ի բոլոր լիամետրաժ ֆիլմերը, սերիալները և անիմացիոն ֆիլմերը (բացի <<Ջոկեր>> ֆիլմի շարունակությունից, որը կապված չէ հիմնական երկարապատման հետ): Փիթեր Սաֆրանը կզբաղվի բիզնեսով և արտադրությամբ, իսկ Ջեյմս Գանը կղեկավարի ստեղծագործական ճյուղը:

Գանը սիրում է կոմիքսներ և նրան սիրում են ֆանատները: Նա շնորհակալ է “Warner Bros”-ին իր դժվար պահին ձեռք մեկնելու համար (2018 թվականին Դիսնեյ ընկերությունը աշխատանքից հեռացրել էր Ջեյմս Գանին): Գանը բազմիցս ասել է, որ <<Գալակտիկայի պահապանները>> ֆիլմի համար նա արել է հնարավոր ամեն բան և այժմ DC-ում տեսնում է նոր հնարավորություններ: