Նինջա կրիաներ մուլտֆիլմը կունենա շարունակություն և մուլտսերիալ

Նինջա կրիաների մասին պատմող նոր մուլտֆիլմի պրեմիերան դեռ տեղի չի ունեցել, սակայն “Paramount” ընկերությունը վստահ է նախագծի հաջողված լինելով և արդեն հայտնում է, որ աշխատանքային փուլում են գտնվում <<Նինջա կրիաներ. Մուտանտների խառնաշփոթ>> մուլտֆիլմի շարունակությունը և երկու սփինոֆ մուլտսերիալ:

Մուլտսերիալի երկու եթերաշրջանների դեպքերը տեղի կունենան հիմնական մուլտֆիլմների առաջին և երկրորդ մասերի իրադարձությունների միջև: Պրեմիերան տեղի կունենա Paramount+ սթրիմինգային ալիքով:

Անցել է արդեն 40 տարի, ինչ նինջա կրիաները նորաձև են, նրանք շարունակում են զվարճացնել տարբեր սերունդներ և զարգանալ որպես երկարապատում: Մենք ուրախ ենք զարգացնել TMNT-ի ժառանգությունը Սեթ Ռոգանի և Էվան Գոլդբերգի (“Point Gray”-ից), ինչպես նաև Ջեֆֆ Ռոուի հետ, ովքեր բերում են իրենց նորորարությունը և յուրահատուկ հումորը – նշում է Paramount ընկերության գլխավոր տնօրեն Բրայան Ռոբբինսը:

Ջեֆֆ Ռոուն հանդիսանում է մուլտֆիլմի ռեժիիսորը և համահեղինակներից մեկը, ինչպես նաև գլխավորում է մուլտֆիլմի շարունակության աշխատանքները, որը այս պահին դեռ չունի անվանում: Սցենարի հեղինակն է լինելու Քրիսթոֆեր Յոսթը, ով հանդիսանում է <<Տոր 2>> և <<Տոր 3>> ֆիլմերի սցենարիստը:

Մուլտֆիլմի պրոդյուսերներն են Սեթ Ռոգանը և Էվան Գոլդբերգը: <<Նինջա կրիաներ. Մուտանտների խառնաշփոթ>> մուլտֆիլմի անիմացիոն ոճը վստահ ոգեշնչված է եղել վերջին ժամանակների անիմացիոն մի շարք աշխատանքներից՝ “SpiderVerse” մուլտֆիլմներից: Մուլտֆիլմը հպարտանում է նաև կերպարներին հնչյունավորորղ դերասանական աստղային կազմով (Ջեկի Չանը և Ջոն Սինան կհնչյունավորեն Նինջա Կրիաներ մուլտֆիլմի հերոսներին):

Մուլտֆիլմում կրիաները իրենց պահում են ինչպես իրական դեռահասները, փորձելով հրաժարվել Սպլինտերի հետ իրենց ապահով կյանքից և զգալ իրական մարդկային կյանքը: Իրենք պետք է միավորվեն դպրոցական թերթի լրագրողուհի Այպրիլի հետ, որպեսզի պարզեն խորհրդավոր հանցագործությունների շարքի մեղավորներին:

Դիտե՛լ Նինջա կրիաներ մուլտֆիլմի թրեյլերը: