Հենրի Քավելի մասնակցությամբ Սուպերմեն 2 ֆիլմի աշխատանքները սկսված են
-
Նորություններ
- հրապարակվել է 18.10.2022
“The Hollywood Reporter”-ը հայտնում է “DC Films”-ի ապագա ծրագրերի մասին, որոնցից են <<Սուպերմեն>> ֆիլմի շարունակությունը, նոր համագործակցություն Ջեյմս Գանի հետ և Գոթեմի չարագործների մասին պատմող ֆիլմեր (Քոլին Ֆարելը կվերադառնա Պինգվինի դերով):
Մանրամասները ստորև՝
1. Ռեժիսոր Ջեյմս Գանը և պրոդյուսեր Պիտեր Սաֆրանը բանակցում են “Warner Bros” ընկերության հետ նոր դետեկտիվ ֆիլմի հետ կապված:
2. Ընկերությունը փնտրում է սցենարիստ <<Սուպերմեն 2>> ֆիլմի համար: Գլխավոր հերոսին կրկին կմարմնավորի Հենրի Քավելը և ֆիլմի պրոդյուսերը կրկին Չարլզ Ռովենն է լինելու: Շուտով տեղի կունենա նաև <<Սև Ադամ>> ֆիլմի պրեմիերան (դիտե՛լ Black Adam ֆիլմի թրեյլերը):
3. Ռեժիսոր Մեթ Ռիվսը աշխատում է <<Բեթմեն>>-ի երկարապատման վրա, որտեղ տեղ են գտնելու և <<Բեթմեն>> ֆիլմի շարունակությունը (Ռոբերթ Փաթինսոնի մասնակցությամբ Բեթմենը ունենալու է շարունակություն) և Գոթեմի չարագործների մասին պատմող ֆիլմեր և սերիալներ (խոսքը գնում է հայտնի և ոչ այնքան հայտնի կերպարների մասին): Նախագծերը գտնվում են ստեղծագործական նախնական փուլում:
4. Փեթի Ջենկինսի “Wonder Woman 3” ֆիլմի սցենարը պատրաստ է:
5. “Flash” ֆիլմի շարունակության սցենարը արդեն պատրաստ է, ով աշխատել է նաև <<Ակվամեն>> ֆիլմի սցենարային աշխատանքների ժամանակ:
“DC Films”-ի համակարգողը Մայքլ Դե Լուկան է: Հենց նա է հաստատել <<Ջոկեր>> (Ջոկեր 2 ֆիլմի դերասանական կազմը համալրվում է) և <<Ակվամեն>> ֆիլմերի շարունակությունը, ինչպես նաև հանդիպել է բազմաթիվ ռեժիսորների հետ: