Ջոկեր 2 ֆիլմի դերասանական կազմը համալրվում է
-
Նորություններ
- հրապարակվել է 02.09.2022
Deadline ինֆորմացիոն պորտալը հայտնում է, որ Թոդ Ֆիլիպսի <<Ջոկեր 2>> ֆիլմի դերասանական կազմին է միացել Բրենդան Գլիսոնը (հայտնի է Հարրի Փոթթեր ֆիլմից), սակայն ինչ դերակատարում կունենա ֆիլմում առայժմ հայտնի չէ: Գլիսոնը կմիանա Խոակին Ֆենիքսին և Լեդի Գագային. վերջինս հնարավոր է մարմնավորի նոր Հարլի Քուինին:
Նոր ֆիլմը կոչվում է <<Ջոկեր. Խենթություն երկուսի համար>> ("Joker: Folie à Deux" հիմնվում է ֆրանսիական բժշկական տերմինին, որը նկարագրում է հոգեկան խանգարումը), որտեղ կտեսնենք նաև Զազի Բիթսին (Սոֆի Դյումոն), ով առաջին մասում Ջոկերի հարևանուհին էր: Ֆիլմի ռեժիսորը կրկին լինելու է Թոդ Ֆիլիպսը (Ջոկերի առաջին ֆիլմը համաշխարհային վարձույթում աշխատել է 1.1 մլրդ դոլար և արժանացել 2 Օսկար մրցանակի՝ լավագույն գլխավոր դերակատարման և երաժշտության համար):
Ֆիլմի դեպքերը տեղի են ունենալու <<Արկհեմ>> հոգեբուժարանում, որտեղ Արթուր Ֆլեկը տեղափոխվում է առաջին ֆիլմի վերջում: Հավանաբար Բրենդան Գլիսոնը կմարմնավորի հոգեբան Դոկտոր Հյուգո Սթրենջին, ով իրեն ձևացնելով բարի բժիշկ, կերպարանափոխվելով ցուցադրելու է իի իրական էությունը:
Ֆիլմի նկարահանումները սկսելու են դեկտեմբերին, իսկ պրեմիերան նախատեսված է 2024 թվականի հոկտեմբերի 4-ին: