Կյանքից հեռացել է Ռոբի Կոլտրեյնը

“The Hollywood Reporter”-ը հայտնում է, որ 72-րդ տարում կյանքից հեռացել է շոտլանդացի դերասան, հումորիստ, սցենարիստ և պրոդյուսեր Էնթոնի Ռոբերտ Մակմիլանը, ով հայտնի է Ռոբի Կոլտրեյն կեղծանվամբ: <<Հարրի Փոթեր>>-ի սիրահարները սգում են կիսահսկա Հագրիդի մահը: Դերասանի գործակալ Բելինդա Ռայթը ասել է, որ Ռոբին յուրօրինակ տաղանդ է, ավելացնելով որ Հագրիդի դերը աշխարհի բոլոր երեխաներին և մեծերին բերել է ուրախություն:

Ռոբին հիանալի դերասան էր, նա շատ սրամիտ և անհավատալի խելացի մարդ էր: 40 տարի պատիվ եմ ունեցել լինեմ իր գործակալը, ես շատ կկարոտեմ - նշել է Ռայթը:

Ռոբի Կոլտրեյնը ծնվել է շոտլանդական Ռուտերգլենում, ուսուցչուհու և դատական վիրաբուժի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է նույնպես Շոտլանդիայում, մասնագիտական կրթությունը՝ Գլասգոյի դերասանական դպրոցում: Իր կեղծանունը, որով հայտնիություն է ստացել թատրոնում և հեռուստատեսությունում, Ռոբին վերցրել է ի պատիվ ջազային սակսոֆոնիստ Ջոն Կոտլեյնի:

Իր առաջին դերը ստացել է 1981 թվականին BBC հեռուստաընկերությունում: Կյանքի ընթացքում նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և հեռուստնախագծերում: Մի ամբողջ սերնդի համար նա հավերժ կմնա, որպես բարի հսկա Հագրիդ (այս դերի համար նա համարվել է BAFTA մրցանակի հավակնորդ): 2022 թվականին դերասանը նկարահանվել է <<Վերադարձ Հոգվարթս>> հատուկ նախագծում (Հարրի Փոթեր 20-րդ տարեդարձ. Վերադարձ Հոգվարթս):

Մահվան պատճառը հայտնի չէ: