Black Adam ֆիլմի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 09.09.2022
“Warner Bros. Pictures” և “New Line Cinema”-ն ներկայացրել են Դուեյն Ջոնսոնի գլխավոր դերակատարմամբ «Black Adam” ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը լինելու է 2019 թվականի <<Շազամ>> ֆլիմի սփինոֆը: Սա “New Line Cinema”-ի և “DC”-ի համատեղ երկրորդ աշխտանքն է:
<<Սև Ադամ>>-ը հակահերոսի պատմություն է, ով հնագույն Կանդակեում օժտվում է աստվածների գերհզոր ուժով: Կորցնելով իր որդուն, նա իր ուժերը օգտագործում է վրեժ լուծելու նպատակով, որի արդյունքում հայտնվում է բանտում և դառնում <<Սև Ադամ>>:
Անցկացնելով շուրջ 5000 տարի անազատության մեջ, <<Սև Ադամ>>-ը մարդուց վերածվում է լեգենդի և հայտնվելով մեր օրերում մարտահրավեր է նետում ժամանակակից աշխարհի հերոսներին՝ <<Ամերիկայի արդարության հասարակություն>>-ից, փորձում է ցասումից ծնունդ առած իր յուրօրինակ արդարությունը հաստատել:
Ամփոփագիր՝
Անցկացնելով շուրջ 5000 տարի անազատության մեջ, Սև Ադամը օժտված է լինում եգիպտական աստվածների գերհզոր ուժով: Ազատվելով իր երկրային գերեզմանից Սև Ադամը պատրաստ է լինում իր արդարությունը հաստատել ժամանակակից աշխարհի վրա:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Թրեյլերում տեսնում ենք Ամանդա Ուոլերին (Վիոլա Դեվիս) <<Ինքնասպանների ջոկատը>> ֆիլմից, ով բանակցում է <<Ամերիկայի արդարության հասարակության>> հետ, որը փորձում է նրան հերոսացնել, որպեսզի միասին պայքարեն ավելի զորեղ ուժերի դեմ: Գլխավոր չարագործը Բիլի Բեթսոնն է, ով հայտնի է որպես Շազամ:
Ֆիլմի ռեժիսորն է Ժաումե Կոլետ-Սեռան, իսկ սցենարիսները՝ Րորի Հեյնսը և Սոհրաբ Նոշիրվանը: Ֆիլմում նկարահանվել են Սառա Շախին և Պիրս Բրոսնանը:
Ֆիլմի միջազգային պրեմերան տեղի կունենա հոկտեմբերի 19-ին: