Գալ Գադոտը հայտնում է “Wonder Woman 3” ֆիլմի աշխատանքների մասին
-
Նորություններ
- հրապարակվել է 04.08.2023
DC կինոկոմիքսների ապագան այս պահին շատ անորոշ է, հաշվի առնելով վերջին ժամանակների ֆինանսապես ոչ շահավետ նախագծերը: Հիշեցնենք, որ արժմ “Warner Bros. Discovery”-ի կինոկոմիքսների զարգացումը վստահված է Ջեյմս Գաննին և Փիթեր Սաֆրանին (Ջեյմս Գանը “DC Films”-ի նոր ղեկավար):
<<Հրաշք կին>> Գալ Գադոտը իր հերթական ֆիլմի պրոմո արշավի ժամանակ հայտնել է, որ նա կվերադառնա “Wonder Woman”-ի կերպարում:
Ես սիրում եմ այս դերը: Ջեյմս Գաննի և Փիթեր Սաֆրանի հետ մենք աշխատում ենք “Wonder Woman 3” ֆիլմի վրա – նշում է դերասանուհի Գալ Գադոտը:
Մինչ DC Studios-ի ղեկավար կազմի փոփոխությունը, ընկերությունը պլանավորում էր, որ “Wonder Woman 3” ֆիլմը Փեթի Ջենկինսի գլխավորությամբ այս տարի պետք է սկսվեր ֆիլմի աշխատանքները: Ըստ շրջանառվող լուրերի Ջեյմս Գաննը դժգոհ է մնացել ֆիլմի սցենարից և նախագծի հետագա շախատանքները դադարեցվել են: Այս ամենն էլ առիթ է հանդիսացել, որպեսզի Փեթի Ջենկինսը հեռանա:
Գալ Գադոտը կվերադառնա իր դերին, սակայն առաջին երկու ֆիլմերը չեն հանդիսանա նոր երկարապատման մաս: Ավելի վաղ Ջեյմս Գաննը նմանատիպ հնարք է կատարել նաև նոր <<Ինքնասպանների ջոկատը>> ֆիլմի ժամանակ: