Բեթմենը և Սուպերմենը կդառնան հանրային սեփականություն
-
Նորություններ
- հրապարակվել է 20.01.2024
“Variety” պարբերականը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ ընդամենը 10 տարի անց օրիգինալ Բեթմենը և Սուպերմենը կդառնան հանրային սեփականություն: Սուպերմենի և իր սիրելի Լոիս Լեյնի համար այդ տեղի կունենա արդեն 2034 թվականին, իսկ Բեթմենը հանրային հասանելի կլինի 2035-ին: Ջոկերը և Հրաշք Կինը համապատասխանաբար 2036 և 2037 թվականներին:
Կոմիքս աշխարհի մասնագետները սպասում են, որ կերպարների հասանելի դառնալուց հետո, ոլորտում կհայտնվեն հսկայական քանակի ֆանտաստիկ պատմություններ, որոնք հիմնված կլինեն ֆանատների թեորաների վրա: Սա վերեբերվում է տարբեր մեդիա ֆորմատների, ներառյալ ֆիլմեր և խաղեր (ինչպես արդեն դա տեղի է ունենում Դրակուլայի կամ Ռոբին Հուդի հետ):
Իհարկե առաջին նմանատիպ աշխատանքները կբախվեն որոշակի սահմանափակումների, քանի որ խոսքը գնում է հենց հերոսների օրիգինալ տարբերակների մասին: Օրինակ նույն Բեթմենի պատմությունում հնարավոր չի լինի ներառել նաև Ռոբինին, իսկ Սուպերմենի առաջին տարբերակը՝ ընդհանրապես չէր կարողանում թռչել, սահմանափակվում էր միայն օդում հսկայական թռիչքներ կատարելով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հանրային սեփականություն էր դարձել Միկի Մկնիկը <<Շոգեքարշ Ուիլլի>> մուլտֆիլմից, որից հետո անմիջապես անոնսվեցին որոշ նախագծեր՝ ներառյալ համակարգչային հորրոր-խաղ:
Ի պատասխան սպասվող մարտահրավերներին, DC ընկերությունը պատրաստվում է պայքարել ֆանատների թեորիայի հիման վրա ստեղծվող պատմություններին իրենց սեփական սյուժեի նորովի ներկայացման և որակի շնորհիվ: