Քոլին Ֆարելը կվերադառնա Պինգվինի դերով

Ռեժիսոր Մեթ Ռիվզի <<Բեթմեն>> ֆիլմի հաջողությունից հետո ակնհայտ էր, որ “Warner Bros” ընկերությունը կսկսի ընդլայնել այս ֆիլմաշարը (Մեթ Ռիվզը ցանկանում է ներկայացնել Բեթմենի մասին նոր սերիալներ): <<Արկհեմ>> հոգեբուժարանի մասին սերիալի հետագա ստեղծագործական աշխատանքները սառեցված են, փոխարենը “Warner Bros”-ը շարունակում է Պինգվինի հանցագործ կայսրության նախապատմության աշխատանքները: Սփինոֆի դեպքերը տեղի են ունենում մինչև հիմնական ֆիլմի իրադարձությունները:

Կինոընկերության մոտ գտնվող աղբյուրները հայտնում են, որ “Warner Bros” և “HBO Max” սթրիմինգային ալիքը բանակցություններ է վարում Կրեյգ Զոբելի հետ (<<Լավագույն մինի-սերիալ>> և <<Լավագույն մինի-սերիալի ռեժիսոր>> անվանակարգերում արժանացել է Emmy մրցանակի):

Հայտնի է, որ սերիալի նկարահանումները սկսելու են այս ձմռանը և Պինգվինի դերին կվերադառնա Քոլին ֆարելը, ով հանդես է գալիս նաև որպես պրոդյուսեր, սցենարը՝ Լորեն Լեվ ֆրանկ (ով մասնակցել է “Agents of S.H.I.E.L.D. ” սերիալի սցենարական աշխատանքներին):