Հարիսոն Ֆորդը կփոխարինի Ուիլյամ Հերթին Մարվելի ֆիլմերում

Այս տարի մարտ ամսին երկարատև հիվանդության դեմ պայքարից հետո, կյանքից հեռացավ Ուիլյամ Հերթը, ով 2008 թվականից Մարվելի երկարապատումներում մարմնավորում էր ԱՄՆ պետքարտուղար Թադեուս Ռոսսին: Հիշեցնենք, որ հենց Թադեուսն է պատասխանատու սուպեր-զինվորի և Հալկի ստեղծման համար:

Ուիլյամ Հերթը նկարահանվել է 2008 թվականի <<Անհավանական Հալկ>> և 2016 թվականի <<Առաջին վրիժառուն. Հակամարտություն>> ֆիլմերում:

“Deadline”-ը հայտնում է, որ Մարվելի հետագա ֆիլմերում պետքարտուղարի դերը կշարունակվի, սակայն այժմ կերպարին կմարմնավորի Հարիսոն Ֆորդը, ով 8 տարի մեծ է Ուիլյամ Հերթից: Դերասանին առաջին անգամ կտեսնենք <<Կապիտան Ամերիկա. Նոր աշխարհակարգ>> ֆիլմում: Իր մասնակցությունը “Thunderbolts” ֆիլմում պաշտոնապես հաստատված չէ, սակայն շատ հավանական է, որի ռեժիսորը Ջեյք Շրեյերն է: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2024 թվականի հուլիսի 26-ին (Մարվել ընկերության կինոցանկում տեղի են ունեցել փոփոխություններ):

Ֆիլմի ընդհանուր սյուժեն գաղտնի է պահվում: Հայտնի է միայն այն որ դեպքերը տեղի են ունենում “The Falcon and the Winter Soldier” սերիալից հետո, որտեղ Ուիլսոնը վերջապես ընդունում է վահանը: Հարիսոն Ֆորդին նկարահանման հրապարակում կընկերակցեն Էնթոնի Մակին, Շիրա Հաասը և ուրիշներ: Բեմադրողը Ջուլիուս Օնան է: