Street of Rage խաղը կէկրանավորեն
-
Նորություններ
- հրապարակվել է 25.04.2022
Ժամանակին մեծամասամբ էկրանավորում էին հիմնականում գրքերը և կոմիքսները, իսկ այժմ հոլիվուդյան պրոդյուսերները ակտիվորեն էկրանավորում են սիրված տեսախաղերը: Նման նախագծեր սկսել են շատանալ ("The Last of Us", "Twisted Metal", "God of War", "Uncharted", "Halo") և SEGA ընկերությունը ոգեշնչված լինելով Սոնիկ ֆիլմի հաջողություններով (Sonic 2 ֆիլմը համարվել է ամենաշահութաբեր խաղային էկրանավորումը) ցանկանում է շարունակել տեսախաղերի էկրանավորումը և այս անգամ հերթը հասավ “Street of Rage” խաղին:
Խաղը դուրս է եկել 1991 թվականին, որի սյուժեք շատ պարզ և դինամիկ՝ ծեծել բոլոր հանդիպած հակառակորդներին: Խաղային տարբեր համակաերգերի վրա ևս դուրս եկավ նույն խաղի շարունակությունները: Խաղի դեպքերը զարգանում են մի քաղաքում, որտեղ իշխանությունը իր ձեռքն է վերցրել հանցագործ սիդիկատը: Նախկին երեք ոստիկաններ որոշում են պայքարել հանցագործության դեմ, որպեսզի ինքնուրույն վերականգնեն արդարադատությունը:
Ֆիլմի պրոդյուսերությամբ կզբաղվի “DJ2 Entertainment” ընկերությունը, ով աշխատել է Սոնիկ ֆիլմի ժամանակ: Ֆիլմի սցենարիստը Դերեկ Կոլստադն է, ով աշխատել է <<Ջոն Ուիկ>> և <<Ոչ մեկ>> ֆիլմերի ժամանակ: Նախագծի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Վերջին անգամ “Street of Rage” խաղը դուրս է եկել 2020 թվականին: “Street of Rage 4”-ը հասանելի է PlayStation 4, Xbox One, Switch և անձնական համակարգիչների համար, իսկ Մայիսի 24 նաև բջջային սարքերի համար: