Սեգա խաղային համակարգի հերոսները շուտով կլինեն մեծ էկրաններին

Խաղային էկրանավորում կարծես թե սկսում է <<գրավել>> Հոլիվուդը: Սեգա ընկորությունը շարունակում է զարգացնել իր աշխատանքները կինոյի և հեռուստատեսության ոլորտում: <<Սոնիկ>> ֆիլմի հաջողություններից հետո (Sonic 2 ֆիլմը համարվել է ամենաշահութաբեր խաղային էկրանավորումը) ճապոնական ընկերությունը սկսցել մեծ վստահությամբ վաճառել իր ղախայերի էկրանավորման իրավունքները: Այսօր “Sega”-ն ամերիկյան Pictures Start ընկերության հետ պայմանագիր է ստորագրել, որի արդյունքում պետք է էկրանավորեն 16 և 128 բիթանոց խաղային համակարգի հիթերից մեկը: Ներկա պահին “Pictures Start” ընկերությունը աշխատում է “Borderlands” խաղային էկրանավորման վրա:

Ֆանատներին սպասվում է արքադային “Comix Zone” էքշն խաղի էկրանավորումը (խաղը դուրս է եկել 1995 թվականին Sega Mega Drive խաղային համակարգի վրա): Խաղի հեղինակները մտածել են հետաքրքիր սյուժե:

Գլխավոր հերոսը երիտասարդ գրող և նկարիչ Սկեչ Թերներն է, ով սկսում է աշխատել իր նոր կոմիքսի վրա: Մի օր Թերների տանը հարվածում է կայծակը և իր կոմիքսի չարագործը կենդանանում է և ներխուժում է իրական աշխարհ, իսկ կոմիքսի հեղինակը հայտնվում է իր իսկ ստեղծած կոմիքսում: Իր գրաֆիկական նովելում Սկեչին ընդունում են, որպես հերոս, ով պետք է փրկի աշխարհը այլմոլորակային զավթիչներից: Սակայն գլխավոր հերոսին անընդհատ խանգարում է չարագործը, ով իրական աշխարհում նկարում է  նոր կերպարներ և արգելքներ, որոնք հայտվում են կոմիքսում:

Ֆիլմի սցենարը վստահված է <<Երիտասարդ Արդարության Լիգա>> և <<Տրանսֆորմերներ. Պատերազմ Կիբերթրոնի համար>> մուլտսերիալների սցենարիստ Մեյ Կետտը: Ստեղծագործական թիմին է միացել նաև Սեգա խաղերի պրոդյուսեր Կագասեյ Սիմոմուրան և Տորու Նակախառան, ով հանդիսանում է <<Սոնիկ>> խաղերի էկրանավորման պրոդյուսերը: Նախագիծը գտնվում է Sega ընկերության փոխնախագահ Սյուդզի Ութսումիի հսկողության ներքո: