Սկսվել են Նաքլզ էքիդնայի մասին պատմող սերիալի նկարահանումները

Ինչպես և սպասելի էր, սկսվել են Սոնիկի հակառակորդ Նաքլզ էքիդնայի մասին պատմող սերիալի նկարահանումները: Այս մասին հայտնում է ռեժիսոր Ջեֆրի Ֆալլերը՝ ինսթագրամյան էջում հրապարակելով նկարահանման առաջին օրվա լուսանկարը:

Սերիալը լինելու է Սոնիկ ֆիլմի սփինոֆը: Ինչպես նշում են հեղինակները, այս ամենին կերպարը << պատրաստվել էր ամբողջը կյանքում>>: Սերիալի պրեմիերան տեղի կունենա այս տարի Paramount+ սթրիմինգային ալիքով:

Նաքլզին այս անգամ ևս կհնչյունավորի Իդրիս Էլբան, որի կերպարին ծանոթացել էինք <<Սոնիկ 2>> ֆիլմում (դիտե՛լ Սոնիկ 2 ֆիլմի թրեյլերը): Հանդիսատեսը կտեսնի իրադարձություններով հագեցած Նաքլզի ինքնաճանաչումը, ով իրեն աշակերտ է վերցրել Ուեյդ Ուիպպլին: Դեպքերը տեղի են ունենում <<Սոնիկ 3>> ֆիլմից ընդառաջ (Սոնիկ 3. Paramount ընկերության անակնկալները), որի պրեմիերան նախատեսված է 2024 թվականին:

<<Սոնիկ>> ֆիլմի ստեղծագործական հիմնական կազմը միացել է սերիալի նկարահանմանը: Սերիալի սցենարիստը Ջոն Ուիթինգթոնն է, հեղինակները՝ Բրայան Շակթերը և Ջեյմս Մադեյսկին: Ջեֆֆ Ֆաուլերը կնկարահանի սերիալի պիլոտային սերիան:

Սոնիկ (Sonic) – կապույտ ոզնու ճանապարհորդությունը