Play Station Productions-ը զբաղվելու է Sony ընկերության խաղային էկրանավորմամբ

Sony ընկերության խաղային ենթաբաժինը ներկայացրեց PlayStation Productions կինոընկերության բացման ինտրոն: Կինոընկերությունը հիմնականում զբաղվելու է Sony ընկերության խաղերի էրկանավորմամբ:

Բացման ինտրոյում կարող ենք տեսնել Էլային “Horizon: Forbidden West”-ից, Կրատոսին “God of War”-ից, Նատան Դրեյքին “Uncharted”-ից և հայտնի այլ խաղային հերոսների:

“PlayStation Productions”-ի բացման այս ինտրոն լինելու է Sony ընկերության բոլոր խաղային էկրանավորումների սկզբում: Եթե արդեն դիտել եք Անչարթեդ խաղային էկրանավորումը (դիտել ֆիլմի թրեյլերը), ապա միանշանակ ֆիլմի բացման տեսարանից առաջ նկատել եք “PlayStation Productions”-ի բացման ինտրոն:

Ընկերությունը հիմնադրվել է դեռևս 2019 թվականին և խաղային առաջին էկրանավորումը եղել է Անչարթիդը, որը հիմնված է “Naughty Dog” խաղային երկարապատման վրա: Ներկա պահին արտադրության փուլում են գտնվում “Sucker Punch production”-ի արտադրության “Ghost of Tsunami” էկրանավորումը: Առաջին խաղային սերիալային ֆորմատով էկրանավորումը լինելու է նույն “Naughty Dog” ընկերության “The Last of Us” խաղը, որը կարող ենք տեսնել 2023 թվականին HBOMAX սթրիմինգային ալիքով: Իսկ “Peacock” սթրիմինգային ալիքի համար նախատեսված է “Twisted Metal” խաղային էկրանավորումը: