Վենոմ 3 ֆիլմը Թոմ Հարդիի մասնակցությամբ գտնվում է աշխատանքային փուլում
-
Նորություններ
- հրապարակվել է 26.04.2022
Sony Pictures ընկերությունը հաստատեց, որ սկսվել են <<Վենոմ 3>> կինոկոմիքսի աշխատանքները Թոմ Հարդիի մասնակցությամբ: Ֆիլմի նախորդ մասերը համաշխարհային կինովարձույթում ունեցել են մեծ ֆինանսական հաջողություններ և բնականաբար սպասելի էր, որ ֆիլմը կունենա շարունակությունը: Ինչպես հայտնում է “Variety”-ն ֆիլմի նախորդ մասերը՝ <<Վենոմ>> և <<Վենոմ 2>> ֆիլմերը ունեցել են համապատասխանաբար 852 մլն. և 502 մլն. եկամուտ:
<<Վենոմ>> ֆիլմում Թոմ Հարդին մարմնավորում է թղթակից Էդի Բրոկին և իր գործընկեր Վենոմ սիմբիոտին: Վերջին անգամ Վենոմին տեսել են <<Սարդ Մարդը. Տունդարձի ճանապարհ չկա>> ֆիլմում՝ տիտրերից հետո ցուցադրվող տեսարանում:
Այս պահին ֆիլմի մասին լրացուցիչ տեղեկություն հայտնի չէ:
Ներկա պահին Sony ընկերությունը նկարահանում է <<Սարդ Մարդու>> թշնամիներից՝ <<Կրեյվեն Որսորդ>>-ի մասին պատմող ֆիլմը: