Էնթոնի Մակին Twisted Metal խաղային էկրանավորման գլխավոր հերոս
-
Նորություններ
- հրապարակվել է 05.03.2022
1995 թվականին, առաջին անգամ դուրս եկած “Twisted Metal” խաղի էկրանավորմամբ զբաղվելու են Sony Pictures TV, Play Station Productions և Universal Televeision ընկերությունները (ինչպես ավելի վաղ նշել էինք):
Էկրանավորումը լինելու է սերիալային ֆորմատով և դուրս է գալու Peacock սթրիմինգային ալիքով: Սերիալը իրենից ներկայացնում է հումորային մարտաֆիլմ: Սցենարի նախնական աշխատանքները կատարել են Ռետտ Ռիզը և Փոլ Վերնիկը, իսկ վերջնական տարբերակը մշակել է Մայքլ Ջոնաթան Սմիթը: Սերիալի պրոդյուսերներն են Ուիլ Արնեթը, Մարկ Ֆորմանը և Էնթոնի Մակին: Վերջինս նախապես հայտնել էր իր ցանկությունը՝ “Twisted Metal” սերիալում հանդես գալ, որպես գլխավոր հերոս:
Սերիալի գլխավոր կերպարը անհաջողակ Ջոն Դոուն է, ով կարող է ստանալ լավ կյանքի հնարավորություն, բայց միայն այն դեպքում, երբ կարողանա կատարել վտանագավոր առաջադրանք՝ հետապոկալիպտիկ ամայության միջով հասցնել ուղեբեռը նպատակակետին:
Ճանապարհին գլխավոր հերոսին սպասվում են բախումներ խելագար կողոպտիչների և խենթ ծաղրածուի հետ, որին խաղի ֆանատները հիշում են “Sweet Tooth” կեղծանվամբ: