Amazon-ը ցանկանում է նկարահանել God of War խաղի սերիալը
-
Նորություններ
- հրապարակվել է 12.03.2022
Ամազոն ընկերությունը ցանկանում է էկրանավորել “God of War” խաղը սերիալային ֆորմատով: Այս մասին հայտնում է Deadline ինֆորմացիոն պորտալը:
Սերիալը պատմելու է կիսաստված Կրատոսի մասին, ով Արես Աստծո հրամանով սպանում է իր ընտանիքին: Այնուհետև նա որոշում է վրեժխնդիր լինել և այդ որոշումը բերում է հին հունական աստվածների հետ բախման:
Նախագծի ստեղծմանը մասնակցում են ոլորտի անվանի մասնագետներ: Նրանցից են Ռեյվ Ջեգինսը՝ “The Wheel of Time” (2021 թվականի ամենաշատ դիտված սերիալներից) սերիալի և <<Անչարթիդ>> ֆիլմի հեղինակը, Մարկ Ֆերգյուս և Հավկ Օթսբի ստեղծագործական դուետը (հանդիսացել են օսկարի հավակնորդներ, որպես լավագույն ադապտացված սցենար անվանակարգում )՝ “Iron Man 1” ֆիլմի սցենարիստներ և այլոք:
Իսկ թե ով կլինի Կրատոսի դերում, դեռևս հայտնի չէ:
Սա խաղերի հիման վրա էկրանավորվող թվով երրորդ սերիալն է, որը Play Station խաղային համակարգի հայտնի և սիրված երկարապատումներից է:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, “The Last of Last” (գլխավոր դերում է Պեդրո Պասկալը) և “Twisted Metal” (Էնթոնի Մակին Twisted Metal խաղային էկրանավորման գլխավոր հերոս) խաղերի հիման վրա սեղծված սերիալները կարող ենք տեսնել համապատասխանաբար HBOMax և “Peacock” սթրիմինգային ալիքով: