Halo խաղային էկրանավորումը հաջողվեց

Խաղային էկրանավորման դարաշրջանը բուռն զարգացման փուլում է և արդեն տեսնում ենք մեր սիրելի խաղերի էկրանավորումները (օր.՝ Sonic, Uncharted և այլն), ինչպես նաև մի շարք այլ էկրանավորումներ, որոնք դեռ մշակման փուլում են (օր.՝ Twisted Metal, God of War և այլն):

Երկար տարիների սպասումներից և նախագիծը բազմաթիվ անգամ չեղարկելուց հետո, վերջապես "Halo" խաղային էկրանավորումը հաջողվեց: Սերիալը միանգամից դարձավ ամենադիտվող օրիգինալ նախագիծը Paramount+ սթրիմինգային ալիքի համար:

Դեռ անցած տարի Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ “The Game Award”-ը, որի ժամանակ ցուցադրեցին Halo սերիալի թիզերը: Թիզերում ներկայացրել էին Մասթեր Չիֆին, խաղի սիրահարներին ծանոթ տեղանքներ, ներառյալ տիեզերական կայան <<Բարձրագույն գթասրտություն>>, որը համարվում է խաղային Կովենանտ հանրապետության մայրաքաղաքը:

Խաղի ֆանատներից շատերը գոհ չէին այն փաստից, որ սերիալի հենց առաջին սերիայում Մասթեր Չիֆին ներկայացրել էին առանց իր սաղավարտի: Իրականում սա հեղինակների կողմից բավական համարձակ քայլ էր այն առումով, որ նրանք խախտել էին խաղի <<ավանդույթները>>՝ Մասթեր Չիֆը, ինչպես Mandalorian-ը միշտ կրում էին սաղավարտ:

Գրառումներ:

paramount news նորություն halo