Sonic 2 ֆիլմը համարվել է ամենաշահութաբեր խաղային էկրանավորումը
-
Նորություններ
- հրապարակվել է 11.04.2022
Հանգստյան առաջին օրերի ընթացքում “Sonic 2” ֆիլմը սահմանել է ռեկորդ՝ ԱՄՆ-ի վարձույթում վաստակել է 71 մլն. դոլար: Արդյունքները գերազանցել էին Paramount ընկերության սպասելիքները:
“Sonic 2”-ը ունեցել է ավելի մեծ շահույթ քան ֆիլմի առաջին մասն էր, որը մինչև համավարակը առաջին հանգստյան օրերի ընթացքում ունեցել է 58 մլն. էկամուտ: “Sonic 2” ֆիլմը համարվել է ամենաշահութաբեր խաղային էկրանավորումը և Paramount ընկերության լավագույն դեբյուտը 2014 թվականից սկսած: Իսկ համաշխարհային վարձույթում ֆիլմի էկամուտը 141 մլն.-ից ավել է:
Մենք չէինք կարող անել սա առանց մեր հրաշալի ֆանատների: Շնորհակալություն, որ Sonic 2 ֆիլմը աշխարհի համար մեկ ֆիլմն է – նշված է ֆիլմի ինսթագրամյան պաշտոնական էջում: