Spider-Verse 2 մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2023-ին
-
Նորություններ
- հրապարակվել է 21.04.2022
Sony ընկերությունը տեղափոխել է “Spider-Verse 2” մուլտֆիլմի պրեմիերան 2022 թվականի Հոկտեմբերի 7-ից 2023 թվականի Հունիսի 2 (Spider-Verse 2 մուլտֆիլմի հատված): Մուլտֆիլմի առաջին մասը դուրս է եկել 2018 թվականին և արժանացել է Օսկար մրցանակի: “Spider-Verse 2”-ը բաղկացած է լինելու երկու մասից, որի երկրորդ մասի պրեմիերան տեղի կունենա արդեն 2024 թվականի Մարտի 29-ին:
Մուլտֆիլմի ստեղծագերծական խումբը, ովքեր աշխատել են մուլտֆիլմի առաջին մասի ստեղծման ժամանակ, գլխավորում է Խոակին Դոս Սանտոսը,Կեմպ Պաուրեսը և Ջասթին Թոմսոնը:
Մուլտֆիլմում լինելու են 240 կերպար, իսկ իրադարձությունները տեղի են ունեալու 6 տարբեր իրականություններում, յուրաքանչյուրը իր ուրույն անիմացիոն ոճով:
Հիշեցնենք, որ ևս մեկ ֆիլմը գտնվում է արտադրության նախնական փուլում – “Madame Web”, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է Դակոտա Ջոնսոնը (Դակոտա Ջոնսոնը կմարմնավորի Madame Web-ին):