Անչարթիդ (Uncharted) ֆիլմի թրեյլերը

Sony Pictures ընկերությունը ներկայացրեց Uncharted խաղային շարքի հիման վրա ստեղծված ֆիլմի երկրորդ թրեյլերը: Առաջին թրեյլերում ներկայացրել էին Նաթան Դրեյքի (Թոմ Հոլանդ) և Վիկտոր Սալիվանի (Մարկ Ուոլբերգ) ծանոթությունը:

Դատելով թրեյլերի կադրերից, հեղինակները վերցրել են խաղային շարքից ծանոթ ու սիրված դրվագներ և տեսարաններ, որտեղ կա և Դրեյքի կորած եղբոր որոնումը և քարանձավում ծովահենների նավը և ինքնաթիռի հայտնի տեսարանը:

Ի դեպ բոլոր պրոմո նյութերում առանձնացնում են հենց ինքնաթիռի էքշն տեսարանը, որը ոգեշնչված է խաղի 3-րդ մասից: Դրեյքը մտնում է պայքարի մեջ զինված հանցագործների դեմ և նրա ոտքը պատահաբար կառչում է բեռին և ինքնաթիռից դուրս է ընկնում: Թոմ Հոլանդը կատարում է խելահեղ հնարքներ ինչպես ինքնաթիռում, այնպես էլ օդում:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Թրեյլերի հիմնական կադրերում տեսնում ենք, թե գլխավոր հերոսները ինչպես են քննարկում են քարտեզը, որի միջոցով կարող են գտնել Մագելանի գանձերը: Սակայն նրանցից բացի այդ գանձերը փնտրում են նաև հանցագործների խումբը, որոնց առաջնորդին մարմնավորում է Անտոնիո Բանդերասը:

Թրեյլերում տեսնում ենք նաև երիտասարդ Խլոյա Ֆրեյզերին, ով ներկայանում է որպես Սալիի ծանոթ: Առաջին անգամ նրան տեսել ենք խաղի երկրորդ մասում և հենց այդ ժամանակ նա արդեն ծանոթ էր Դրեյքի հետ: Խաղի ստեղծողները այդպես էլ չէին ներկայացրել նրանց ծանոթության նախապատմությունը, այնպես որ դա առաջինը կարող են անել հենց ֆիլմի հեղինակները:

Ֆիլմի ռեժիսորն է Ռուբեն Ֆլայշերը, ով հայտնի է Վենոմ 1 ֆիլմով:

Ֆիլմի պրեմիերան սպասվում է Փետրվարի 10-ին: