Սկսվել է Halo սերիալի 2-րդ եթերաշրջանի նկարահանումները
-
Նորություններ
- հրապարակվել է 16.09.2022
Իսլանդիայում սկսվել է Halo խաղի համանուն սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: Խաղի թվիթերյան էջը հրապարակել է լուսանկար, որին կից նշել է՝
Սպարտացիները ժամանել են Իսլանդիա: Halo ֆիլմի 2-րդ եթերաշրջանի նկարահանումները սկսված են:
The Spartans have landed in Iceland! #HaloTheSeries Season 2 starts production now. pic.twitter.com/XpdHevVbY3
— Halo on Paramount+ (@HaloTheSeries) September 14, 2022
Նկարահանումները նախատեսված են ինչպես Իսլանդիայում, այնպես էլ Բուդապեշտում:
Երկրորդ եթերաշրջանի գործադիր պրոդյուսերը կրկին Դեվիդ Վիներն է, Մասթեր Չիֆի դերում՝ Պաբլո Շրայբերը: Իրենց դերերին կվերադառնան նաև Ֆիոնա Օ Շոնեսին (Լաերա) և Թայլան Բեյլին (Կեսլեր):
Դերասանական կազմին են միացել Ջոժեֆ Մորգանը և Քրիսթինա Ռոդլոն: Մորգանը մարմնավորելու է գործակալ Ջեյմս Ակերսոնին, ով ծառայում է ռամածովային գաղտնի կառավարման հետախուզությունում, իսկ Ռոլդոն կմարմնավորի կապրալ Թալի Փերեսին:
Սերիալի երկրորդ եթերաշրջանի մասին հայտնի էր մինչ առաջինի պրեմիերան, որը տեղի էր ունեցել այս տարի գարնանը (Halo խաղային էկրանավորումը հաջողվեց): Խաղի ֆանատներից շատերը նշում են, որ սերիալը նման չէ օրիգինալ խաղային երկարապատմանը, բայց և այնպես չի նկատվում նաև սերիալի <<սեփական ձեռագիրը>>:
Այս գարնանը հայտնի էր դարձել, որ “Halo Infitine” խաղում հնարավոր է հայտնվի որոշակի հատված կապված է սերիալի հետ, որը պատրաստվում է Paramount+ սթրիմինգային ալիքի համար: