Իլումինատները կլինեն Մուլտիտիեզերական խելագարությունում

Դոկտոր Սթրենջ կուղևորվի դեպի անհայտություն, որտեղ իր հին ու նոր միստիկ համախահների հետ միասին, կհատի զուգահեռ իրականությունները և վտանգավոր ալտերնատիվ իրականությունները, կփորձի դիմակայել նոր խորհրդավոր հակառակորդին: Ֆիլմը կընդլայնի սահմանները և անսպասելի եղանակով կապ կստեղծի երկարապատման մյուս մասերի հետ:

Իլումինատների ներկայությունը ֆիլմում այլևս թեորիա չէ, քանի որ Empires ամսագիրը հրապարակել է ֆիլմի կադրեր, որտեղ մակագրված է՝ Դոկտոր Սթրենջը կանգնած է իլումինատների առջև: Իլումինատներին գլխավորելու է Պրոֆոսոր Իքսը:

Պատրիկ Սթյուարդը հաստատել է իր ներկայությունը ֆիլմում՝

Ես առավոտյան արթնացա և տեսա, որ ստացել եմ հսկայական քանակի հաղորդագրություններով և իմ ՓիԱր ընկերությունը ուղարկեցին ինձ մարդկանց արձագանքները: Անկեղծ ասած ես ինքս չճանաչեցի իմ սեփական ձայնը, այն հնչում էր այլ կերպ, հավանաբար այդ ժամանակ ես փոքր ինչ հարբուխ էի: Ես ափշեցի, որ բոլորը տեսնելով միայն իմ ուսագլուխը և ականջի մի փոքր հատված, նրանք կարողացել են ինձ ճանաչեն: Դա հաճելի է:

Իլումինատների դերը ֆիլմում դեռ պարզ չէ, հավանաբար նրանք մուլտիտիեզերքի ոստիկանությունն են, որոնք ձերբակալում են սահմանները խախտածներին:

Այս ամենը հիմնավորվում է նրանով, որ Դոկտոր Սթրենջին և Ամերիկա Չավեսին տեսնում ենք ձեռնաշղթաներով, քանի որ վերջինս կարողանում է տեղաշարժվել տարբեր իրականություններով: