Սոնիկ 2 ֆիլմի 2-րդ թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 16.03.2022
Paramount ընկերությունը ներկայացրեց Սոնիկ ֆիլմի երկրորդ թրեյլերը, որտեղ իրադարձությունները գնալով թեժանում են:
Սոնիկը իր նոր համախոհ Թեյլզ աղվեսիկի և նոր հակառակորդ Նակլզ էքիդնայի հետ միասին սլանում է ձյունե բարձունքների և խորհրդավոր տաճարների միջով, որպեսզի առաջ անցնի և խորամանկի դոկտոր Ռոբոտնիկին, ով տառապում է մեծամտության մոլուցքով:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Ըստ սցենարի, դոկտոր Ռոբոտնիկը վերադառնում է երկիր մոլորակ, որպեսզի վրեժխնդիր լինի Սոնիկից և հաստատի իր իշխանությունը ողջ երկրի վրա: Ճանապարհորդությունների ընթացքում նա բացահայտում է հզոր ուժի աղբյուր:
Սոնիկը և Թեյլզ աղվեսիկը իրենց ընկեր Թոմի հետ նորից պետք է դիմագրավել Էգգմանին, քանի դեռ ուշ չէ: Թրեյլերի կարերից տեսնում ենք, որ հերոսները պետք է կռվեն հսկա ռոբոտի դեմ, որը ստեղծել է Էգգմանը:
Ֆիլմի պրեմիերան սպասվում է Ապրիլի 8-ին: