Ասասինների մասին նոր սերիալ Նեթֆլիքսի և Ուբիսոֆթի կողմից

Նեթֆլիքս ընկերությունը պաշտոնապես հայտարարել է “Assassin's Creed” խաղային էկրանավորման մասին: Դեռ 5 տարի առաջ “Ubisoft”-ը համաձայնագիր է ստորագրել “Netflix” ընկերության հետ և այժմ սթրիմինգային հսկան կանաչ լույս է տվել “Assassin Creed” խաղային էկրանավորմանը:

Ասասինների մասին խաղային առաջին էկրանավորման պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականին՝ Մայքլ Ֆասբենդերի գլխավոր դերակատարմամբ: Սակայն ֆիլմը այդքան էլ մեծ հաջողության և ջերմ ընդունելության չի արժանացել:

Սակայն “Ubisoft” ընկերությունը չի վհատվում և հույսը չի կորցնում, վստահ լինելով, որ մի օր նրանց կհաջողվի ստեղծել խաղին արժանի էկրանավորում:

Նոր հեռուստասերիալի պրոդյուսերն է Ռոբերտո Պատինոն (WestWorld) և Դեվիդ Վիները (Halo 2-րդ եթերաշրջան): Պրոդյուսերների խոսքով նոր հեռուստասերիալը կներկայացնի ինչպես էքշն տեսարաններ, այնպես էլ մարդկանց պատմությունը և կբարձրացնի կարևոր հարցեր:

Սյուժե շատ մանրամասներ հայտնի չեն: Ինչպես հայտնի է օրիգինալ խաղերից, այն պատմելու է երկու գաղտնի կազմակերպությունների՝ տամլիերների և ասասիննների մասին: Տամլիերները ցանկանում են պարզել մարդկության ապագան, իսկ ասասինները ձգտում են պահպանել ազատության կամքը: Սա պատմություն է իշխանության, բռնության, ագահության և վրեժի մասին, մարդկանց ճակատագրերի մասին:

Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ խաղային էկրանավորումը ամբողջությամբ կփոխանցի խաղը այնպես, որի համար դա սիրում են երկրպագուները, ինչպես նաև նոր էկրանավորումը կծանոթացնի նոր հանդիսատեսին խաղային աշխարհը իր հավերժական թեմաներով – նշում է “Ubisoft” ընկերության պաշտոնական հաղորդակցության մեջ:

Ըստ պլանավորման հեռուստասերալը պետք է սկիզբ դնի նոր երկարապատմանը: Սերիալի պրեմիերան նախնական տվյալներով կարող է տեղի ունենալ տարեվերջին: