Կինովարձույթի հաջողությունները և անհաջողությունները

Մեթ Ռիվզի նոր Բեթմենը համաշխարհային վարձույթում սահմանել է հերթական ռեկորդը՝ անցնելով 700 մլն. դոլարի շեմը: Ներկա պահին ֆիլմի եկամուտը կազմում է 710 մլն. դոլար, իսկ թվային տարբերակով ֆիլմը սպասվում է Ապրիլի 19-ին:

Ջարեդ Լետոյի մասնակցությամբ <<Մորբիուս>> ֆիլմը վաստակել է 84 մլն. դոլար, որից 40 մլն. էկամուտը կազմել է միայն ԱՄՆ կինոթատրոններից: Չնայած նրան, որ հանգստյան առաջին  օրերին ֆիլմի էկամուտը կազմել է 5.7 մլն. դոլար (ի տարբերություն <<Վենոմ>> ֆիլմի, որի էկամուտը առաջին օրերին եղել էր 11.6 մլն. դոլար), ԱՄՆ-ում ֆիլմը զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Շատերը կարծում էին, որ Sony ընկերության ֆիլմը նույն ժամանակահատվածում կունենա 50 մլն. էկամուտ, բայց չափից շատ բացասական կարծիքները և թերի սցենարական աշխատանքը <<իրենց գործը արեցին>>: