Halo-ն Paramount+ ալիքի ամենադիտված սերիալն է
-
Նորություններ
- հրապարակվել է 10.01.2023
Halo խաղի համանուն սերիալը դարձել է Paramount+ սթրիմինգային ալիքի ամենասիրված սերիալը 2022 թվականին: Halo-ն անցել է անգամ սթրիմինգի ամենապոպուլյար սերիալներին:
Ավելի վաղ նշել էինք, որ Սկսվել է Halo սերիալի 2-րդ եթերաշրջանի նկարահանումները, չնայած այն հանգամանքին, որ սերիալը չունի այնքան էլ բարձր գնահատական: Սերիալի պրեմիերան տեղի էր ունեցել անցած տարի գարնանը և սերիալը դարձավ ամենադիտվող օրիգինալ նախագիծը Paramount+ սթրիմինգային ալիքի (Halo խաղային էկրանավորումը հաջողվեց): Rotten Tomatoes կայքում սերիալը կինոքննադատների կողմից ունեցել է 70%, իսկ հանդիսատեսի կողմից 52% թարմություն: Իրենց խոսքերով սերիալը նման չէ օրիգինալ երկարապատմանը:
Հիշեցնենք, որ Դեվիդ Վիները կրկին հանդիսանում է սերիալի շոուրանները: Միստեր Չիֆի դերում Պաբլո Շրայդերն է: Դերասանական հիմնական կազմին միացել են նաև Ջոզեֆ Մորգանը և Քրիսթինա Ռոդլոն: