Գալակտիկայի պահապանները. Մաս 3 ֆիլմի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 02.12.2022
Մարվել ընկերությունը ներկայացրեց երկար սպասված <<Գալակտիկայի պահապանները. Մաս 3>> ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը կրկին Ջեյմս Գանն է: Ինչպես ավելի վաղ նշել էինք, (Այս կազմով սուպերհերոսների թիմին տեսնելու ենք վերջին անգամ) 3-րդ ֆիլմը լինելու է եռապատման ավարտը:
Ֆիլմի ֆանատներին սպասվում է հանդիպում սիրված հերոսների հետ՝ Պիտեր Քվիլ (Քրիս Փրաթ), Գամորա (Զոե Սալդանա), Դրաքս (Դեյվ Բատիստա), Գրուտ (Վին Դիզել), Ռակետա (Բրեդլի Կուպեր) և ուրիշներ: Հիմնական դերասանական կազմին կմիանան Սիլվեսթեր Ստալոնեն, Էլիզաբեթ Դեբեկին, Շոն Գաննը և հոլիվուդյան այլ աստղեր:
Վերջերս Դիսնեյ+ սթրիմինգային ալիքով տեղի ունեցավ “The Guardians of the Galaxy: Holiday Special” ֆիլմի պրեմիերան (դիտե՛լ Ժամանակն է զարդարել տիեզերքը. "The Guardians of the Galaxy: Holiday Special"-ի թրեյլերը): Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում <<Տոր. Սեր և Ամպրոպ>> ֆիլմից հետո:
Ինչ էլ պատահի, գալակտիկային դեռ պետք են պահապաններ – վստահեցնում է Պիտեր Կվիլը (Քրիս Փրաթ):
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Թրեյլերում տեսնում ենք Ռակետայի անցյալից կադրեր, որի մասին դեռ վաղ ժամանակներից լուրեր էին պտտվում: Դեռ 3 տարի առաջ խոսում էին այն մասին, որ ֆիլմում կտեսնենք ռակետայի ընկերուհուն՝ ջրասամուլր Լիլային (այո, հայերեն թարգմանությամբ կա նաև այդպիսի կենդանի): Ֆիլմերում կերպարին չենք հանդիպել, սակայն կոմիքսի սիրահարները ծանոթ են նրան:
Պահապանները գալիս են նոր մոլորակ, որտեղ նրանց քարկոծում են: Պահապանները հիշում են անցյալը և նորից ուղևորվում նոր արկածներ որոնելու: Թրեյլերում տեսնում ենք նորեկ Ուիլ Պոուլտերին, ով մարմնավորել էր Ադամ Ուորլոկին:
Ֆիլմը հանդիսանում է Ջեյմս Գաննի վերջին աշխատանքը Մարվել ընկերությունում (Ջեյմս Գանը “DC Films”-ի նոր ղեկավար):
Իդեպ, երբ Դիսնեյ ընկերությունը որոշում էր կայացրել հեռացնել Ջեյմս Գաննին <<Գալակտիկայի պահապաններ. Մաս 3>> ֆիլմից, դերասան Դեյվ Բատիստան հայտնեց, որ նա կչեղարկի աշխատանքային պայմանագիրը, եթե ֆիլմի նկարահամնամ ժամանակ չօգագործվի Ջեյմս Գաննի սցենարը:
Ջեյմս Գաննին նախագծից հեռացնելուց հետո, համացանցում սկսվեց մեծ շարժում ի պաշտպանություն ռեժիսորին, որպեսզի վերականգնվի իր պաշտոնում: Կազմակերպված ստորագրահավաքի ժամանակ, 30.000-ից ավել մարդ իր աջակցությունն էր հայտնել Ջեյմս Գաննին: Շատ դերասաններ նույնպես իրենց աջակցությունն էին հայտնել ռեժիսորին, նեռարյալ 2014 թվականի <<Գալակտիկայի պահապանները>> ֆիլմի դերասանական կազմը:
Գալակտիկայի պահապանները 3 ֆիլմը սահմանել է ռեկորդ՝ ամենաշատ գրիմ օգտագործելու համար:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի մայիսի 5-ին: