Այս կազմով սուպերհերոսների թիմին տեսնելու ենք վերջին անգամ
-
Նորություններ
- հրապարակվել է 30.01.2022
<<Գալակտիկայի պահապանները>> 3-րդ ֆիլմը ունենալու է մռայլ ավարտ: Այն լինելու է շատ մաշտաբային և հնարավոր է չհամնկնի ֆիլմի երկրպագուների սպասելիքների հետ: Ֆիլմի ֆանատները վերջին անգամ են տեսնելու սուպերհերոսների թիմին այս կազմով, հայտնել է ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Գանը, Deadline ինֆորմացիոն պորտալի հարցազրույցի ժամանակ:
Մեր համար սա վերջն է` վերջին անգամն է, երբ մարդիկ կտեսնեն <<պահապանների>> թիմին այս կազմով – նշեց Ջեյմս Գանը:
Ֆիլմի 3-րդ մասի արտադրությունը դադարեցվել է 2018 թվականին: Ռեժիսոր Ջեյմս Գանին նախագծից հեռացրել են թվիթերում 10 տարի առաջ արված գրառման պատճառով: Ընդամենը մեկ տարի անց Disney ընկերությունը նորից հրավիրեց ռեժիսորին և ֆիլմի աշխատանքները վերսկսվեցին:
Հիշեցնենք, որ <<Գալակտիկայի պահապանները>> և <<Գալակտիկայի պահապանները 2>> դուրս են եկել համապատասխանաբար 2014 և 2017 թվականներին:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2023 թվականին: